• Latest news

Բժիշկը պատմել է երեխաների համար հակաբիոտիկների վտանգավորության մասին

23 նոյեմբերի, 2023  20:40

Ցուրտ եղանակի սկսվելուն պես շնչառական հիվանդությունների թիվն ավանդաբար ավելանում է։ Դրա պատճառով հակաբիոտիկների չարաշահումը մեծանում է, ինչը հանգեցնում է առողջական լուրջ խնդիրների, հատկապես երեխաների մոտ:

Մանկաբույժ Քսենիա Գուսարովան ասաց, որ վիրուսային վարակների դեպքում երեխաների մոտ զարգանում է ջերմություն, կոկորդի ցավ, հազ և քթահոսություն:

«Երեխայի վիճակն անհանգստացնում է ծնողներին, հատկապես, եթե կա բարձր ջերմություն, որը երբեմն տևում է մի քանի օր։ Երեխային օգնելու համար սկսում են հակաբիոտիկներ տալ»,- ասել է նա, հաղորդում է 360 պորտալը։

Բժիշկը նշեց, որ նման ախտանշանները հակաբիոտիկներ օգտագործելու պատճառ չեն և դրանցից հաճախ կարելի է հեշտությամբ ազատվել ջերմիջեցնողներով և մրսածության դեմ միջոցների օգնությամբ։  

Հակաբիոտիկների չափից ավելի օգտագործումը հանգեցնում է հակաբիոտիկների դիմադրության, որը հետագայում կարող է բարդացնել այլ հիվանդությունների բուժումը, ինչպես նաև ոչնչացնել օգտակար բակտերիաները, որոնք կարևոր են օրգանիզմի համար: Բացի այդ, նման դեղամիջոցներն ունեն բազմաթիվ կողմնակի ազդեցություններ, ուստի կարևոր է դրանք օգտագործել միայն բժշկի կողմից սահմանված կարգով:

Մեկ այլ տարածված սխալ կարող է լինել հակաբիոտիկների վաղաժամկետ դադարեցումը: Դրա պատճառով կարող է առաջանալ հիվանդության ռեցիդիվ և սրացում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել