• Latest news

Ինչպե՞ս կանխել «տոնական սրտի ախտանիշը». բժիշկները նախազգուշացնում են տոների ժամանակ սրտի նոպաների վտանգի մասին

25 նոյեմբերի, 2023  20:10

Չնայած արձակուրդները ուրախության եւ ընտանեկան հանգստի լավագույն միջոցն են, բժիշկները նախազգուշացնում են, որ դրանք կարող են հանգեցնել առողջական խնդիրների, քանի որ խախտվում է կյանքի սովորական ռիթմը։

Ինչպես նշել է ինվազիվ սրտաբան, բժշկական կենտրոնի տնօրեն, դոկտոր Ֆահմի Ֆարահը, բժիշկները նշում են այն մասին, որ տոների ժամանակ ավելանում է սրտի նոպաների եւ սրտային անբավարարության դեպքերի թիվը։ Այս երեւույթը նրանք անվանում են «տոնական սրտի ախտանիշ»։

Սակայն, Ֆարահի խոսքով՝ կան քայլեր, որոնք կարող եք կատարել այդ վտանգը նվազեցնելու համար։

«Համոզվեք, որ հետեւում եք դեղերն ընդունելու ռեժիմին»,- ասել է նա։ «Մի մոռացեք ընդունել դրանք։ Հետեւեք ձեր առողջությանը սնունդ  ընտրելիս, խուսափեք նատրիումի պարունակությամբ մթերքներից, ինչպես նաեւ աղի սննդից։

Ալկոհոլը եւս համարվում է սիրտ-անոթային հիվանդությունների հիմնական գործոն։

«Արձակուրդների ժամանակ մարդիկ հակված են ավելի շատ ալկոհոլ օգտագործել, իսկ ալկոհոլը փաստացի թուլացնում է սրտամկանը եւ կարող է հանգեցնել սրտային անբավարարության»,- ասել է Ֆարահը։

Մի բացառեք տոնական սթրեսը։

«Մարդիկ իրենց գերծանրաբեռնված են զգում բազմաթիվ գործերից, պլաններից, բազմաթիվ հույզերից, շատերը՝ անգամ ֆինանսներից»,- ասել է մոտիվացիոն խոսնակ Լոկա Պանդիան։

Եթե դուք ձեզ ընկճված եք զգում տոների նախօրեին, Պանդիան խորհուրդ է տալիս կանգ առնել, մի քանի անգամ խոր շունչ առնել եւ գրել, թե ինչ պետք է անեք՝ հասկանալու համար, որ դա այնքան էլ ահավոր չէ։

Բժիշկներն ասում են, որ որոշ դեպքերում դժվար է լինում տարբերել սրտի նոպան այրոցից, հատկապես առատ սնունդ ընդունելուց հետո, բայց նշանները, որոնց պետք է ուշադրություն դարձնել, ծանրության զգացողությունն  է կրծքում, շնչառության դժվարությունը եւ առատ քրտնարտադրությունը։

Եթե դուք կարծում եք, որ այրոց ունեք եւ այն չի անցնում, գուցե եկել է բժշկին դիմելու ժամանակը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել