• Latest news

Հատուկ ճարպաթթուները թեթեւացնում են դեպրեսիայի ախտանիշները. Molecular Psychiatry

28 նոյեմբերի, 2023  16:06

Կոլումբիայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները պարզել են, որ երկարաշղթա պոլիհագեցած ճարպաթթուներն արդյունավետ են դեպրեսիայի դեմ պայքարում։ Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Molecular Psychiatry-ում։

Երկարաշղթա պոլիհագեցած ճարպաթթուները (ԵՇՊՀՃԹ) պատկանում են օմեգա-3 եւ օմեգա-6 ճարպաթթուների շարքին։ Դրանք կարեւոր նշանակություն ունեն ուղեղի առողջ գործառնության համար։ ԵՇՊՀՃԹ-ի անբավարարությունն օրգանիզմում կապված է նյարդաբանական խանգարումների եւ վարքի շեղման հետ։ Դրանք պարունակվում են ձկան, ձիթայուղի եւ ընկույզների մեջ։

 Գիտնականները փորձել են պարզել, թե կկարողանան արդյոք այդ տեսակի ճարպաթթուները բարելավել մարդկանց հոգեվիճակը դեպրեսիայի ժամանակ։ Նրանք դրա համար կատարել են այդ թեմային նվիրված նախորդ հետազոտությունների մետա-ուսումնասիրություն (արդյունքների միավորում)։ Հետազոտողներին հետաքրքրում էր ԵՇՊՀՃԹ-ի գործողության մեխանիզմների ուսումնասիրությունը, այն ճարպաթթուների, որոնք կարող են ազդել ուղեղի գործառնության վրա։

Պարզվել է, որ ԵՇՊՀՃԹ-ով հավելումների օգտագործումը ճնշում է միկրոգլիայի (նյարդային համակարգի իմունային բջիջների տեսակ) ակտիվությունը եւ հետագա նեյրոբորբոքումը։ Գլխուղեղի քրոնիկական բորբոքումը կապում են դեպրեսիվ ախտանիշների հետ։ Բացի այդ, կենդանիների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ այս տեսակի թթուների ներարկումները նպաստում են օ սթրեսի նվազմանը ուղեղի որոշ հատվածներում։

ԵՇՊՀՃԹ-ն կարգավորում է լիպիդային տարածքների չափը պլազմային մեմբրաններում։ Դա նշանակում է, որ այդ թթուները կարող են կանխել դեպրեսիայի առաջացրած պաթոլոգիկ փոոխությունները բջիջների պլազմային մեմբրանների հատուկ տեղամասերում, որոնք բաղկացած են սպիտակուցներից եւ լիպիդներից։ Այս թերապեւտիկ գործողության հիմքում ընկած մեխանիզմներն ավելի լավ հասկանալու համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է