• Latest news

Սրտի իշեմիկ հիվանդությունը կարող է 78 տոկոսով բարձրացնել անոթային դեմենցիայի վտանգը. JAHA

30 նոյեմբերի, 2023  12:13

Մինչեւ 45 տարեկանը սրտի իշեմիկ հիվանդության առկայությունը կապված է Ալցհեյմերի հիվանդության եւ անոթային դեմենցիայի առաջացման վտանգի հետ։ Այս մասին հետազոտությունը հրապարակվել է Journal of the American Heart Association-ում (JAHA)։

Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 430 հազար մարդու տվյալները Բրիտանական բիոբանկից։ Ուսումնասիրության ժամանակ գիտնականները ճշտում են մտցրել մասնակիցների սեռի եւ կենսակերպի հարցում։ Մինչեւ 45 տարեկանը սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող պացիենտների մոտ դեմենցիայի առաջացման վտանգը բարձր է եղել 36, Ալցհեյմերի հիվանդությանը՝ 13, անոթային դեմենցիայինը՝ 78 տոկոսով այն մասնակիցների համեմատ, որոնք սրտի իշեմիկ հիվանդություն չեն ունեցել։

«Մեզ ամենից շատ զարմացրեց այն, որ կար գծային կապ սրտի իշեմիկ հիվանդության սկսվելու տարիքի եւ դեմենցիայի միջեւ։ Դա ցույց է տալիս վաղաժամ իշեմիկ հիվանդության մեծ կործանարար ազդեցությունը ուղեղի առողջության վրա»,- ընդգծել են աշխատանքի հեղինակները։

Նախորդ հետազոտություններում պարզվել էր, որ տարեցների մոտ նկատվում է մտավոր ֆունկցիաների արագացված նվազում սրտի իշեմիկ հիվանդության ախտորոշումից հետո։ Հաջորդ քայլը որոշելն է, թե արդյոք սիրտ-անոթային վտանգի նվազումը երիտասարդ հասակում կնպաստի ուղեղի առողջության բարելավմանը ավելի ուշ տարիքում, նշել են գիտնականները։

Հետազոտությունը, սակայն, թույլ չի տալիս հաստատել պատճառահետեւանքային կապը դեմենցիայի եւ սրտի իշեմիկ հիվանդության միջեւ։ Բացի այդ, Բրիտանական բիոբանկի տվյալների ավելի քան 94 տոկոսը պատկանել է եվրոպական ծագում ունեցող մարդկանց, այսինքն՝ արդյունքները չեն կարող տարածվել այլ ծագում ունեցող մարդկանց վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է