• Latest news

Հայտնաբերվել է կապ մարդու բնավորության եւ դեմենցիայի առաջացման հավանականության միջեւ

2 դեկտեմբերի, 2023  16:35

Բնույթով կենսուրախ մա՞րդ եք։ Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ դա տարիների ընթացքում կարող է պաշտպանել ձեզ տկարամտությունից, գրել է UPI-ն։

Հետազոտողների խումբը Չիկագոյի Հյուսիսարեւմտյան համալսարանից տեղեկացրել է, որ անձի որոշակի գծեր՝ բարեխղճությունը, մարդամոտությունը եւ դրական տրամադրվածությունը, ըստ երեւույթին, նվազեցնում են մարդու դեմենցիայի հավանակնության շանսերը։

Մյուս կողմից՝ նյարդայնությունը եւ բացասական աշխարհընկալումն ու վարքը կապված են եղել մտավոր անկման ավելի մեծ հավանականության հետ, ցույց է տվել նույն հետազոտությունը։

Մարդու անձը կարող է ազդել այն բանի վրա, թե արդյոք ամենօրյա սովորություններն օգտակար են կամ ոչ ուղեղի համար, բացատրել է գիտնականների թիմը, որը գլխավորել է հետազոտող, Հյուսիսարեւմտյան համալսարանի բժշկական եւ սոցիալական գիտությունների ադյունկտ-պրոֆեսոր Էյլին Գրեմը։

Գիտնականների նոր ուսումնասիրությունը կենտրոնացել է այն հանգամանքի վրա, որը հոգեբանները վաղուց անվանում են անձնային հատկանիշների «մեծ հնգյակ»՝ բարեխղճություն, էքստրավերսիա, մարդամոտություն, նյարդայնություն եւ համակերպվողություն։

Գրեմի թիմը ուսումնասիրել է ութ հետազոտությունների տվյալները։ Դրանց ընդհանուր առմամբ մասնակցել է 44 000 մարդ, որոնցից 1 703-ի մոտ հետագայում առաջացել է տկարամտություն։

Բնավորության բացասական գծերի (ինչպիսին են նյարդայնությունը եւ բացասական հուզական վիճակները) բարձր միավորները, գումարած բարեխղճության, էքստրավերսիայի եւ դրական աֆեկտի ցածր միավորները, այս ամենը, ըստ երեւույթին, ուսումնասիրության արդյունքների համաձայն, բարձրացնում է դեմենիցայի առաջացման հավանականությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է