• Latest news

Ռուսաստանցի ատամնաբույժ Արամ Դավիդյանը բերանի խոռոչի առողջության պահպանման խորհուրդներ է տվել

4 դեկտեմբերի, 2023  18:59

Անոմալ ատամնանստվածքի պատճառով վերին եւ ստորին ծնոտները կարող են ճիշտ չզարգանալ։ Պաթոլոգիան կարող է հանգեցնել ատամնային միավորների փոքրացման (միկրոդենտիա) կամ, ընդհակառակը, մեծացման (մակրոդենտիա)։ Արդյունքում՝ ստորին ծնոտը կարող է լինել ինչպես չափից ավելի զարգացած, այնպես էլ թերզարգացած։ Այս ամենը հանգեցնում է դեմքի արտաքին փոփոխության։ Այս մասին ասել է ռուսաստանցի ատամնաբույժ Արամ Դավիդյանը, տեղեկացրել է «Մոսլենտա»-ն։

Ատամնաբույժը հայտնել է նաեւ սննդարար նյութերի անբավարարության եւ աղեստամոքսային տրակտի (ԱՍՏ) աշխատանքի խանգարումների մասին՝ ոչ ճիշտ ատամնանստվածքի դեպքում։

Նա բացատրել է, որ երբ սնունդը բավականաչափ չի մանրացվում ատամնանստվածքի խախտումների հետեւանքով, ԱՍՏ-ի վրա մեծ ծանրաբեռնվածություն է ընկնում։ Բայց ուտելիքի մանրացումն այնքան էլ արդյունավետ չէ, քանի որ դրա ֆերմենտավորման առաջին փուլը բերանի խոռոչում բավարար չի եղել։ Ստամոքսում հայտնվում են սննդի մեծ կտորներ, եւ մարսողական ֆերմենտները չեն կարողանում դրանք վերածել միկրոէլեմենտների եւ սննդարար նյութերի։ Կերածի էներգետիկ արժեքը էապես նվազում է։ Ավելացած ծանրաբեռնվածության հետեւանքով կարող են առաջանալ ԱՍՏ տարբեր հիվանդություններ։

Բացի այդ, ոչ ճիշտ ատամնանստվածքը առաջ է բերում գլխացավեր, խռմփոց, բրուկսիզմ (ատամների կրճտոց գիշերը) եւ հոգեբանա-հուզական բնույթի խնդիրներ։

Դավիդյանը ավելացրել է, որ վերջին դեպքում նյարդային ազդակները ճիշտ չեն տրվում, իսկ դա կարող է հանգեցնել մշտական հոգնածության զգացողության, քնի խանգարումների եւ, որպես հետեւանք, հոգեբանա-հուզական լարվածության։

Ատամնաբույժը նշել է, որ կան ոչ ճիշտ ատամնանստվածքի ինքնախտորոշման միջոցներ։ Այս մասին վկայում է ստորին եւ վերին ատամների միջեւ ճեղքը, ցավի զգացողությունը սնունդ ընդունելիս կամ այլ տհաճ զգացողություններ։ Խնդիրների առկայության մասին կարելի է համոզվել այն դեպքում, եթե ներքեւի ատամները փակում են վերեւի ատամները ծնոտի կողային մասերում, ինչպես նաեւ երբ վերին ատամների թմբերը չեն գտնվում խոր ակոսներում, ինչը մատնանշում է ոչ ճիշտ ատամնանստվածքի մասին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել