• Latest news

Ֆիզիկական վարժությունները մոբիլիզացնում են իմունային համակարգի բջիջները. Science Immunology

5 դեկտեմբերի, 2023  12:12

Հարվարդի բժշկական դպրոցի հետազոտողները պարզել են, որ ֆիզիկական վարժությունները մոբիլիզացնում են մկների իմունային համակարգի Т-բջիջները, գրել է Science Immunology-ն։

Հայտնի է, որ ֆիզիկական վարժությունները նպաստում են մարսողական օրգանների լավ աշխատանքին, խթանում սիրտ-անոթային եւ շնչառական համակարգերի գործունեությունը, բարձրացնում տրամադրությունը եւ օգտակար լինում ցրված սկլերոզի, Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդությունների բուժման  ժամանակ։ Հետազոտական թիմը փորձել է պարզել, թե ինչպես են մարզումներն ազդում իմունային համակարգի (օրգանիզմի պրոցեսների ամբողջություն, որոնք ապահովում են նրա պաշտպանությունը վարակներից, տոքսիններից եւ չարորակ բջիջներից) վրա։

Գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչ է տեղի ունենում մկների հետեւի ոտքերի մկանների բջիջներում, որոնք մի անգամ վազել են վազքուղով, եւ այն կենդանիների մկանները, որոնք մշտապես են վազել։ Այնուհետեւ գիտնականները դրանք համեմատել են մկների մկանային բջիջների հետ, որոնք առհասարակ չեն ենթարկվել ֆիզիկական բեռնվածության։

Հետազոտողները պարզել են, որ ծանրաբեռնվածության արդյունքում մկանները ենթարկվում են միկրովնասվածքների, ինչն առաջ է բերում բորբոքային ռեակցիա օրգանիզմում։ Այդ բորբոքումը մոբիլիզացնում է Т-բջիջները (Treg)։ Т-բջիջները լիմֆոցիտներ են, որոնք ունեն օտար հակագեները կլանելու եւ ոչնչացնելու ունակություն։ Նրանք կարող են ճանաչել քաղցկեղի բջիջները, վիրուսները, բակտերիաները եւ սնկերը։ Т-բջիջները ակտիվացել են ինչպես մշտապես վազող մկների, այնպես էլ այն կենդանիների մոտ, որոնք վարժությունը (վազքը) կատարել են մեկ անգամ։ Նման փոփոխություններ չեն նկատվել այն կրծողների մոտ, որոնք պասիվ կենսակերպ են վարել։

Т-բջիջների բարձր ակտիվությունն ուղեկցվում է իմունային համակարգի՝ հակագեները ոչնչացնելու բարելավված ունակությամբ, ինչն ապահովում է օրգանիզմի պաշտպանությունը տարբեր հիվանդություններից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել