• Latest news

Ծխելը բարձրացնում է դեպրեսիայի եւ երկբեւեռ խանգարման առաջացման վտանգը. APS

5 դեկտեմբերի, 2023  14:38

Օրհուսի համալսարանի (Դանիա) գիտնականները պարզել են, որ ծխելը բարձրացնում է դեպրեսիվ եւ երկբեւեռ խանգարման առաջացման հավանականությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են նորվեգական Acta Psychiatrica Scandinavica (APS) ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել է 350 հազար մարդ, որոնց տվյալները վերցվել են բրիտանական բիոբանկից։ Գիտնականները տեղեկություններ են հավաքել մասնակիցների առողջական վիճակի մասին եւ պարզել, թե արդյոք նրանք վնասակար սովորություններ ու հոգեկան հիվանդություններ ունեն, ինչպես նաեւ ուսումնասիրել են նրանց ԴՆԹ-ն։

Հետազոտողները հայտնաբերել են մի շարք կրկնվող գենետիկ տարբերակներ ծխող մասնակիցների գենոմներում։ Ամենայն հավանականությամբ, այդ վնասակար սովորությունը ժառանգական է։ Դրա հետ միաժամանակ, որդեգրված երեխաները, որոնց ծնողները ծխել են, նույնպես ունեցել են նիկոտինային կախվածության զարգացման բարձր ռիսկ։

Գիտնականները ենթադրել են, որ նիկոտինը ճնշում է ուղեղում սերոտոնինի ներծծումը, ինչը կարող է հանգեցնել դեպրեսիայի առաջացման։ Կարծիք կա, որ այդ հիվանդության դեպքում խախտվում է նեյրոմեդիատոր-նյութերի (սերոտոնինի եւ նորադրենալինի) փոխանակությունը։ Այլ խոսքով՝  մարդու օրգանիզմը դադարում է բավարար չափով արտադրել դրանցից մեկը։ Երկբեւեռ խանգարումը եւ դեպրեսիան նույնպես ուղեկցվում են այդ պաթոլոգիայով։

Հետազոտողների կարծիքով՝ դեպրեսիվ եւ երկբեւեռ խանգարման առաջացումը կապված է այն բանի հետ, որ ծխելն առաջ է բերում բորբոքում գլխուղեղում։ Այդ պրոցեսը կարող է հանգեցնել նրա առանձին հատվածների, որոնք պատասխանատու են տրամադրության կարգավորման համար, ախտահարման։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է