• Latest news

Նշվել է թեյի ամենաօգտակար տեսակը օրգանիզմի համար

5 դեկտեմբերի, 2023  16:52

Ամեն ոք իր համար ընտրում է թեյի իրեն հարմար տեսակը։ Դրանք բոլորը այս կամ այն չափով օգտակար են, յուրաքանչյուրն ունի իր ինքնատիպ հատկությունները։ Օրեգենի համալսարանի գիտնականները պարզել են, թե թեյի որ տարատեսակն է ամենաօգտակարը օնկոլոգիական հիվանդությունների կանխարգեման առումով։

Ինչպես տեղեկացրել է Օրեգոնի համալսարանի կայքը, օնկոլոգիայից պաշտպանելու հատկություն ունի սպիտակ թեյը։ Ի՞նչ է դա։ Ինչպես եւ այդ ըմպելիքի այլ տեսակները, այն ստացվում է թեյի նույն թփերից։ Ինքնատիպությունն ապահովում է հատուկ մշակումը։ Սպիտակ թեյի համար կիրառում են բացառապես երիտասարդ կոկոնները, որոնք ծածկված են սպիտակ աղվամազիկներով։ Դրանք հավաքում են ձեռքով եւ ենթարկում նվազագույն մշակման։

Այս առանձնահատկությունը սպիտակ թեյին իմունիտետն ամրացնող ավելի մեծ քանակությամբ նյութեր պահպանելու հնարավորություն է տալիս։ Միեւնույն ժամանակ, այդ ըմպելիքը մաքրում է օրգանիզմը բակտերիաներից, վերացնում հոգնածությունը եւ օրգանիզմը հագեցնում օգտակար հանքանյութերով, միաժամանակ ունի հակասեպտիկ եւ հակաօքսիդային հատկություններ։

Գիտականորեն ապացուցված է, որ վերը թվարկված հատկությունների շնորհիվ սպիտակ թեյը կարող  է նաեւ ավելի արդյունավետ պայքարել օնկոլոգիայի դեմ։ Որպեսզի այդ ազդեցությունն առավելագույնը լինի, կարեւոր է ճիշտ եփել թեյը՝ մոտ 90 ջերմաստիճանում։

Առհասարակ առանձնացնում են թեյի վեց հիմնական տեսակներ՝ կախված թեյի տերեւների ֆերմենտացման աստիճանից՝ սեւ, կանաչ, պուեր, սպիտակ, ուլուն եւ դեղին։ Պուերներն, օրինակ, ավելի արդյունավետ են այրում ճարպերը, իսկ ուլուններում պարունակվում է հակաօքսիդանտների առավելագույն քանակություն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է