• Latest news

Մուգ շոկոլադը բարելավում է վատ սնվող մարդկանց կոգնիտիվ ունակությունները. AJCN

12 դեկտեմբերի, 2023  12:12

Շոկոլադի էքստրակտի օգտագործումը կարող է նվազեցնել կոգնիտիվ խանգարումների առաջացման հավանականությունը՝ կապված դեմենցիայի հետ, պարզել են Մասաչուսեթսի համալսարանի գիտնականները։ Հետազոտողների աշխատանքի արդյունքները հրապարակվել են The American Journal of Clinical Nutrition (AJCN) ամսագրում։

Աշխատանքին մասնակցել է 60 տարեկանից բարձր 600 մարդ, որոնց մոտ բարձր է եղել դեմենցիայի առաջացման վտանգը։ Կամավորների կեսը երկու տարվա ընթացքում օգտագործել է 500 միլիգրամ մուգ շոկոլադ՝ կակաոյի էքստրակտի հավելմամբ, մյուս կեսը ստացել  է դատարկահաբ։ Մասնակիցները նաեւ կոգնիտիվ եւ հոգեբանական մի շարք թեստեր են անցել հետազոտությունից առաջ եւ հետո։

Հետազոտողները հայտնաբերել են, որ, չնայած կակաոյի էքստրակտը չի բարելավել տարեց մարդկանց կոգնիտիվ ունակությունները, որոնք ճիշտ են սնվել, սակայն այն մասնակիցների մոտ, որոնք «վատ» սննդային սովորություններ են ունեցել եւ օգտագործել են շոկոլադ, հակառակը, նկատվել է կոգնիտիվ թեստերի բարելավում։

Նման արդյունքը պայմանավորված է կակաոյի մեջ ֆլավանոլների առկայությամբ։ Կարծիք կա, որ այդ սննդարար նյութերը պարունակում են հաաօքսիդանտներ, որոնք հակաբորբոքային հատկություններ ունեն։ Կակաոն, մասնավորապես, պարունակում է էպիկատեխին ֆլավանոլը, որը, ինչպես ցույց է տրվել, նվազեցնում է ուղեղի բորբոքումն ու դեգեներացիան։

Թիմը հայտնել է, որ անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ, որպեսզի որոշվի, թե կարող են արդյոք կակաոյի էքստրակտի մեծ չափաբաժինները բարելավել կոգնիտիվ ֆունկցիաները։ Բանն այն է, որ ստացված արդյունքները հակասում են այլ տվյալների, որոնք վկայում են այն մասին, որ կակաոյի ֆլավանոլները կարող են բարելավել հիշողությունը եւ նվազեցնել դեմենցիայի առաջացման վտանգը սննդի ցանկացած տեսակ ընդունող մարդկանց մոտ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել