• Latest news

Ձմռանն ալկոհոլի սահմանափակումը իջեցնում է ինֆարկտի եւ ինսուլտի վտանգը. MedicalXpress

14 դեկտեմբերի, 2023  10:16

ԱՄՆ Հյուսիսարեւմտյան համալսարանի Ֆեյնբերգի բժշկական դպրոցի կանխարգելիչ բժշկության ամբիոնի վարիչ, սրտաբան Դոնալդ Լլոյդ-Ջոնսը (Donald Lloyd-Jones) MedicalXpress-ին ասել է, որ չարժե ձմռանը ալկոհոլի մեծ քանակություն օգտագործել եւ խախտել քնի ռեժիմը։ Արժե նաեւ խուսափել սթրեսային վիճակներից։ Այդ միջոցները թույլ կտան իջեցնել ինֆարկտի եւ ինսուլտի վտանգը։

Ձմեռային արձակուրդների սեզոնին մարդիկ հաճախ սթրես են ապրում՝ կապված ուղեւորությունների կազմակերպման եւ ազգականների ու ընկերների հետ ժամանակն անցկացնելու հետ։ Բացի այդ, ամանորյա տոները հաճախ սնվելու սովորական ռեժիմը խախտելու եւ անառողջ սնունդ օգտագործելու պատճառ են դառնում։ Այդ գործոնները կարող են բարձրացնել ինֆարկտի եւ ինսուլտի առաջացման հավանականությունը։ Սրտաբանը խորհուրդ է տվել լավ քնել, չչարաշահել ալկոհոլը եւ կալորիական, յուղոտ սնունդը։

Սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման մեկ այլ պատճառ կարող է դառնալ սառը օդը։ Ներշնչելու ժամանակ այն սառեցնում է արյունը թոքերում եւ նեղացնում արյունատար անոթները, ինչը կարող է դրանց սպազմ առաջացնել։ Արյունատար անոթները, որոնք թոքերից դեպի ներքեւ՝ այլ օրգաններ եւ հյուսվածքներ են գնում, կոչվում են պսակաձեւ զարկերակներ։ Ցուրտ եղանակը նրանց համար հատկապես վտանգավոր է։

Բժիշկը նաեւ խորհուրդ է տվել դեղեր ընդունող մարդկանց (հատկապես սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում) ուշադիր վերաբերվել իրենց առողջությանը եւ ժամանակին ընդունել դեղերը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել