• Latest news

Ջրիմուռները կարող են մարդու մարմնին սպիտակուցներ մատակարարել. The Journal of Nutrition

19 դեկտեմբերի, 2023  16:08

Մեծ Բրիտանիայի Էքսեթերի համալսարանի գիտնականները հայտնել են, որ ջրիմուռների (սպիրուլինա և քլորելլա) օգտագործումը կարող է մարդու օրգանիզմին էկոլոգիապես մաքուր սպիտակուցներով ապահովել, գրում է The Journal of Nutrition-ը։

Վեգանիզմի մասսայականացման հետ կապված, որը ենթադրում է կենդանիների խնայում և մսամթերքից հրաժարում, անհրաժեշտություն է առաջանում գտնել սպիտակուցի այլընտրանքային աղբյուրներ։ Բրիտանացի գիտնականները պարզել են, որ սպիրուլինան և քլորելլան՝ ջրիմուռների երկու առավել հասանելի տեսակները, կարող են օրգանիզմին այս սննդանյութով ապահովել:

Նրանք 36 կամավորների մասնակցությամբ փորձ են անցկացրել։ Նախ մասնակիցները բաժանվել են երեք խմբի։ Բոլոր կամավորներից պահանջվում էր մի ոտքի վրա մի քանի ուժային վարժություններ կատարել: Մարզումից հետո առաջին և երկրորդ խմբերի մասնակիցները խմել են ըմպելիք, որը պարունակում էր համապատասխանաբար 25 գրամ բուսական սպիտակուց՝ սպիրուլինայից կամ քլորելայից: Երրորդ խմբի կամավորներն օգտագործել են նույն քանակությամբ մեկ այլ բուսական սպիտակուց, որը ստացվել է Fusarium graminearum սնկից:

Նախքան ուսումնասիրությունը սկսելը, մարզումից հետո և սպիտակուցն օգտագործելուց չորս ժամ հետո բոլոր մասնակիցներից վերցվել են արյան և կմախքի մկանային մանրաթելերի նմուշներ: Գիտնականները գնահատել են արյան մեջ ամինաթթուների կոնցենտրացիան և հյուսվածքներում միոֆիբրիլյար սպիտակուցի սինթեզի արագությունը հանգստի և ֆիզիկական սթրեսի ժամանակ: Պարզվել է, որ սպիրուլինան արյան մեջ ամինաթթուների կոնցենտրացիան ավելի արագ է ավելացնում, քան քլորելան և սնկային միկոպրոտեինները։ Նշվում է, որ երեք նյութերն էլ նպաստում են մկանային հյուսվածքում միոֆիբրիլյար սպիտակուցի առաջացմանը ինչպես մարզվելուց անմիջապես հետո, այնպես էլ որոշ ժամանակ անց։

Հետազոտողները նախատեսում են ընդլայնել ուսումնասիրությունը՝ ներառելով բնակչության տարբեր խմբերի անդամների, օրինակ՝ տարեց մարդկանց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է