• Latest news

Ակտիվ զբոսանքները կարող են ազատել նիկոտինային կախվածությունից. Psychopharmacology

30 դեկտեմբերի, 2023  14:15

Ինսբրուքի համալսարանի (Ավստրիա) գիտնականները պարզել են, որ արագ քայլքով զբոսանքները մաքուր օդում նվազեցնում են ծխելու հակումը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Psychopharmacology ամսագրում։

Հետազոտության ընթացքում կատարվել են երեք տարբեր փորձեր 18-ից բարձր տարիքի 16 ծխողների մասնակցությամբ։ Բոլոր փորձարկվողները ծխել են օրական տասը սիգարետից ոչ պակաս, համենայն դեպս՝ վերջին երկու տարվա ընթացքում (մինչեւ մասնակցությունը հետազոտությանը)։

Հետազոտության շրջանակում մասնակիցները կամավոր կարգով տասը րոպեանոց արագ քայլքով զբոսանք են կատարել մաքուր օդում, կատարել վազքուղու վարժություններ սենյակում կամ մնացել են նստած տասը րոպե։ Յուրաքանչյուր փուլից առաջ, ընթացքում եւ հետո մասնակիցներին խնդրել են գնահատել ծխելու հակման ինտենսիվությունը, նիկոտինային աբստինենցիայի առկայությունը, ինչպես նաեւ տեղեկացնել իրենց տրամադրության մասին։

Այս ցուցանիշները չափելու համար օգտագործվել է տրամադրության եւ ֆիզիկական ախտանշաների մասնագիտացված սանդղակ։ Դրա հիմնական տարրերը ներառում են տրամադրության ճնշվածության, գրգռվածության, տագնապայնության, ուշադրության կենտրոնացման դժվարությունների, քաղցի զգացողության հինգ բալանի գնահատական, ինչպես նաեւ վեց բալանոց գնահատական ծխելու արտահայտված հակման մասին։

Արդյունքները ցույց են տվել, որ արագ քայլքը վազքուղում եւ փողոցում նպաստել է ծխելու ցանկության նվազմանը։ Նստած վիճակում գտնվելը որեւէ ազդեցություն չի ունեցել այդ ցուցանիշի վրա։ Նման արդյունք ձեռք է բերվել աբսիստենտ համախտանիշի ուժի եւ ընդհանուր ինքնազգացողության դեպքում։ Այնուամենայնիվ, նշվել է, որ մաքուր օդում 10 մարզումներից հետո ծխելու հակումը շատ ավելի ցածր է եղել, քան վազքուղյակում վարժություններ կատարելուց հետո։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է