• Latest news

Բժիշկը խորհուրդներ է տվել, թե ինչպես լիցքաթափել ստամոքսը ամանորյա տոների ժամանակ

2 հունվարի, 2024  12:41

Աղցանները, միսը, նախուտեստները, քաղցրեղենները, ալկոհոլը գայթակղում են մեզ ամանորյա սեղանին, իսկ առավոտյան ստամոքսում ծանրության զգացողություն ենք ունենում, այրոց եւ այլ տհաճ ախտանշաններ՝ կապված շատ ուտելու հետ։ Թե ինչպես պետք է հաղթահարել այս վիճակը՝ պատմել է բժիշկ-գաստրոէնտերոլոգ Եվգենի Բելոուսովը, տեղեկացրել է Life.ru-ն։

Փորձագետն առաջին հերթին կոչ է արել շատ ջուր խմել, բայց ոչ գազավորված եւ ոչ սառը։ Նա ընդգծել է, որ հեղուկը կօգնի արագացնել մարսողությունը եւ դուրս բերել տոքսինները։ Ջուրը պետք է խմել փոքր կումերով եւ ժամանակավորապես մոռանալ ալկոհոլի, սուրճի, թունդ թեյի, հյութի եւ գազավորված ըմպելիքի մասին. դրանք գրգռում են ստամոքսը եւ փքվածություն առաջացնում։

Բայց եւ քաղցել էլ պետք չէ, միայն թե չարժե օգտագործել ծանր եւ յուղոտ սնունդ։ Ընտրեք թեթեւ մթերքներ, օրինակ՝ բանջարեղեններ, շիլաներ, յոգուրտ, կաթնաշոռ եւ ապուրներ։ Խուսափեք մսից, պանրից, կաթից, հացից, քաղցրեղեններից, աղի եւ կծու ուտելիքներից։ Կարեւոր է նաեւ ավելացնել ֆիզիկական ակտիվությունը։ Եթե պառկեք բազմոցին շատ ուտելուց հետո, դա միայն կդանդաղեցնի մարսողությունը եւ կվատացնի ախտանշանները։ Ավելի լավ է զբոսնել մաքուր օդում, զբաղվել յոգայով, ձգումներ անել կամ այլ վարժություններ կատարել, որոնք կօգնեն բարելավել արյան շրջանառությունը, հանել լարվածությունը եւ բարձրացնել տրամադրությունը։ Բայց չափից ավելի ինտենսիվ մարզումները կարող են վնասել օրգանիզմին։

Բացի այդ, բժիշկը խորհուրդ է տվել դիմել ժողովրդական միջոցներին։ Կան շատ միջոցներ՝ թեթեւացնելու համար ստամոքսը պարզ եւ հասանելի մթերքների օգնությամբ։

Օրինակ, կարող եք խմել տաք կաթ մեղրով, ջուր կիտրոնի հյութով, անանուխի, երիցուկի, կոճապղպեղի, համեմի կամ ֆենխելի եփուկ, ուտել մանդարին կամ կես նարինջ։ Այս միջոցները կօգնեն հանգստացնել ստամոքսը, վերացնել այրոցը, փքվածությունը եւ սրտխառնոցը։

Եթե որովայնում ուժեղ ցավ զգաք, փսխում կամ սրտխառնոց ունենաք, դիմեք բժշկի։ Շատ ուտելը կարող է լինել խոցի, գաստրիտի, ենթաստամոքսային գեղձի բորբոքման եւ խոլեցեստիտի սրացման պատճառ։

Հետեւեք պարզ կանոններին. կերեք դանդաղ, լավ ծամեք, իրար մի խառնեք անհամատեղելի մթերքները, սահմանափակեք ալկոհոլը։ Այդ ժամանակ կկարողանաք իսկապես վայելել տոնը եւ պահպանել առույգությունն ու լավ ինքնազգացողությունն առավոտվանից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել