• Latest news

Ինչո՞ւ են դեպրեսիայով տառապող մարդիկ դժվարություններ ունենում նոր տեղեկության օգտագործման հետ կապված

13 հունվարի, 2024  12:46

Ուսուցման գործընթացում շիզոֆրենիա եւ դեպրեսիա ունեցող մարդիկ դժվարություններ են ունենում իրենց համար նոր տեղեկության օգտագործման հետ կապված։ Ուսուցման գործընթացում պացիենտենրի երկու խմբերը ավելի մեծ նշանակություն են տալիս ավելի պակաս կարեւոր տեղեկությանը եւ, որպես հետեւանք, ամենալավ որոշումները չեն կայացնում։

Այսպիսի եզրահանգման են եկել հետազոտության մասնակիցները, որը շարունակվել է մի քանի ամիս, այն իրականացրել է նյարդաբան, պրոֆեսոր Մարկուս Ուլսպերգերի ղեկավարած խումբը (Մագդեբուրգի Օտտո ֆոն Գերիկի հոգեբանության ինստիտուտ)՝ համագործակցելով Հոգեկան առողջության գերմանական կենտրոնի Հոգեբուժության եւ հոգեթերապիայի համալսարանական կլինիկայի գործընկերների հետ։

Օգտագործելով էլեկտրաէնցեֆալոգրաֆիան (ԷԷԳ) եւ բարդ մաթեմատիկական համակարգչային մոդելավորումը՝ հետազոտողների թիմը հայտնաբերել է, որ ուսումնառության դեֆիցիտը դեպրեսիա եւ շիզոֆրենիա ունեցող պացիենտների մոտ պայմանավորված է նոր տեղեկության օգտագործման ճկունության նվազմամբ։

Հետազոտությունը հրապարակվել է Brain ամսագրում։

«Դեպրեսիա եւ շիզոֆրենիա ունեցող մարդիկ հաճախ տառապում են կոգնիտիվ սահմանափակումներից,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ, դոկտոր Հանս Քիրշները։- Օրինակ, նրանց համար դժվար է հասկանալ բարդ տեղեկությունը, սովորել, պլանավորել կամ ընդհանրացնել իրավիճակը, մասնավորապես անցյալի հակառակ կապը ապագա վարքի կառավարման համար օգտագործելը մեծ խնդիր է այդ հիվանդություններով տառապողների համար»։

Նյարդահոգեբան, փսիխոթերապեւտ Թիլման Քլայնը ավելացրել է, որ կոգնիտիվ սահմանափակումները մեծ բեռ են պացիենտների համար եւ մեծ ազդեցություն են թողնում բուժման արդյունքների վրա։

«Եթե մենք ավելի լավ հասկանանք այդ խախտումներն ու դրանց պատճառները, ապա կկարողանանք մշակել բուժման այնպիսի ձեւեր, ինչպիսին է ֆունկցիոնալ թրենինգը, որոնք ավելի կոնկրետ եւ նպատակաուղղված կլինեն»,- նշել է նա

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել