• Latest news

Գիտնականները պարզել են, թե ինչպես կարող է կալորիաների սահմանափակումն ազդել ուղեղի ծերացման վրա

13 հունվարի, 2024  16:31

Հայտնի է, որ կալորիաների սահմանափակումը կարող է բարելավել առողջությունը եւ ավելացնել կյանքի տեւողությունը, բայց թե ինչպես է դա տեղի ունենում՝ հանելուկ է մնում, հատկապես այն առումով, թե ինչպես է դա պաշտպանում ուղեղը։ Ծերացման հետազոտությունների Բակի անվան ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են OXR1 անունը կրող գենի դերը, որն անհրաժեշտ է կյանքի տեւողության ավելացման համար՝ սնունդը սահմանափակելու դեպքում, եւ կարեւոր է ուղեղի առողջ ծերացման համար։

«Երբ մարդիկ սահմանափակում են օգտագործվող սննդի քանակը, նրանք սովորաբար մտածում են, որ դա կարող է ազդել իրենց մարսողական տրակտի կամ ճարպի կուտակման վրա, բայց միշտ չէ, որ մտածում են այն մասին, թե ինչպես է դա ազդում ուղեղի վրա,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ, դոկտոր Քենեթ Ուիլսոնը։ Հետազոտությունը հրապարակվել է Nature Communications ամսագրում։ Պարզվել է, որ այդ գենը կարեւոր է ուղեղի համար։

Պտղաճանճերի եւ մարդու բջիջների վրա կատարված աշխատանքը որոշել է նաեւ պոտենցիալ թերապեւտիկ թիրախը՝ ծերացումը եւ տարիքային նեյրոդեգեներատիվ հիվանդությունները դանդաղեցնելու նպատակով։

Սկզբում հետազոտողների թիմը սքանավորել է տարբեր գենետիկ ֆոն ունեցող ճանճերի մոտ 200 շտամներ։ Ճանճերին աճեցրել են երկու տարբեր դիետաների հիման վրա՝ կամ սովորական, կամ սահմանափակ՝ կազմված սովորական սննդի 10 տոկոսից։ Հետազոտողները պարզել են հինգ գեն, որոնց հատուկ տարբերակներն էապես ազդել են կյանքի տեւողության վրա սահմանափակ կերակրաբաժնի դեպքում։ Դրանցից երկուսը անալոգներ ունի մարդու գենետիկայում։

Թիմն ընտրել է մի գեն, որը կոչվում է «մանանեխ» (mtd) ճանճերի եւ «թթվայնացման դեմ դիմադրություն 1» (OXR1)՝ մարդկանց եւ մկների մոտ։ Այդ գենը պաշտպանում է բջիջները թթվային ախտահարումներից, բայց դրա աշխատանքի մեխանիզմը պարզ չէր։ Մարդկանց մոտ OXR1-ի կորուստը հանգեցրել է ծանր նյարդաբանական արատների եւ վաղաժամ մահվան։

Կապն ուղեղի ծերացման, նեյրոդեգեներացիայի եւ կյանքի տեւողության միջեւ

Պարզելու համար, թե ինչպես է նեյրոններում ակտիվ գենը ազդում կյանքի ընդհանուր տեւողության վրա, թիմն իրականացրել է մի շարք թեստեր։ Նրանք հայտնաբերել են, որ OXR1-ը ներգործում է ռետրոմեր կոչվող համալիրի վրա, որը սպիտակուցների հավաքածու է, որոնք անհրաժեշտ են բջջային սպիտակուցների եւ լիպիդների արտադրման համար։

«Ռետրոմետրը կարեւոր մեխանիզմ է նեյրոններում, քանի որ որոշում է բոլոր սպիտակուցների ճակատագիրը, որոնք հայտնվում են բջջում։ Ռետրոմետրի դիսֆունկցիան կապված է տարիքային նեյրոդեգեներատիվ հիվանդությունների հետ, որոնք պաշտպանված են դիետիկ սահմանափակումներով, մասնավորապես՝ Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդություներով»,- նշել են գիտնականները։

Գիտնականները պարզել են, որ mtd/OXR1 գեների համադրումը պահպանում է ռետրոմեր ֆունկցիան եւ անհրաժեշտ է նեյրոնների գործելու, ուղեղի առողջ ծերացման եւ կյանքի տեւողության ավելացման համար, որոնք նկատվում են սննդաբաժնի սահմանափակման դեպքում։

«Դիետան ազդում է այդ գենի վրա։ Ավելի քիչ սնունդ օգտագործելով՝ դուք իրականում ուժեղացնում եք սպիտակուցների ճիշտ տեսակավորման այդ մեխանիզմը ձեր բջիջներում, որովհետեւ ձեր բջիջները ուժեղացնում են OXR1-ի էքսպրեսիան»,- ընդգծել են հետազոտողները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է