• Latest news

Daily Mail. Քնի ժամանակ սխալ դիրքը ճնշում է սրտի վրա և հանգեցնում մղձավանջների

15 հունվարի, 2024  16:07

Ձախ կողքի վրա քնած մարդկանց մոտ մղձավանջների վտանգը ավելի մեծ է: Դա կարող է պայմանավորված լինել այս դիրքում սրտի վրա սթրեսի ավելացմամբ, հայտնում է Daily Mail-ը։

Sleep and Hypnosis ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ ձախ կողմ թեքված քնող մարդկանց 41%-ը մղձավանջներ է տեսնում: Նրանց մեջ, որոնք նախընտրում են քնել աջ կողքի վրա, մղձավանջներ են հանդիպում 15%-ի մոտ։

Սա, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ ձախ կողմում քնած մարդիկ ավելի մեծ ծանրաբեռնվածություն ունեն սրտի վրա: 2018 թվականի ուսումնասիրությունը (հրապարակված BioMedical Engineering OnLine ամսագրում) պարզել է, որ այս կեցվածքը կապված է սթրեսին բնորոշ սրտի գործունեության հետ։ Այն դժվար թե լուրջ խնդիրներ առաջացնի սրտային հիվանդություն չունեցող մարդկանց մոտ, սակայն քնած ժամանակ անհանգստության զգացումը կարող է հանգեցնել տհաճ երազների։

Մեջքի վրա քնելը եւս կարող է տհաճ երազներ առաջացնել, հատկապես այն մարդկանց մոտ, որոնք օբստրուկտիվ ապնոէ ունեն: Այս վիճակը հաճախ ուղեկցվում է խռմփոցով և շնչառության կանգով: Մեջքի վրա պառկելը վատթարանում է ախտանիշները և կարող է հանգեցնել հաճախակի արթնացման, անհանգստացնող երազների և մղձավանջների:

jjj.jpg (119 KB)

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել