• Latest news

Պոլիվիտամինները երկու տարով դանդաղեցնում են ուղեղի ծերացումը եւ կոգնիտիվ ֆունկիցաների նվազումը

23 հունվարի, 2024  08:30

Գիտնականները պարզել են, որ պոլիվիտամինների ընդունումը արդյունավետորեն դանդաղեցնում է կոգնիտիվ ֆունկցիաների կորուստը։ Սա հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Հարվարդի Brigham and Women’s բժշկական դպրոցի եւ Մասաչուսեթսի հիվանդանոցի հոգեբուժության բաժանմունքի մասնագետները եռակի հետազոտություն-մետա-անալիզ են իրականացրել՝ ավելի քան 5 000 մարդու մասնակցությամբ։

Պարզվել է, որ այն մասնակիցների ուղեղը, որոնք ամեն օր միկրոտարրեր են ընդունել դիտարկումների երկարատեւ ընթացքում, երկու տարով ավելի երիտասարդ են մնացել, քան նրանք, ովքեր պոլիվիտամիններ չեն ստացել։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Կլինիկական սննդի ամերիկյան ամսագրում։

Նոր աշխատանքը պարզել է նաեւ ուղեղի ծերացումը կարգավորող մի եղանակ, որը համադարման չէ, բայց կարող է արդյունավետ եւ պարզ միջոց լինել դեմենցիայի կանխարգելման համար։

Հետազոտությանը մասնակցել է 60-ից բարձր տարիքի ավելի քան 5 000 մարդ։ Կամավորների մի խումբը երկու-երեք տարի ամեն օր պոլիվիտամիններ է ընդունել, որոնք պարունակել են 500 մգ ֆլավանոլներով կակաոյի էքստրակտ, 80 մգ էպիկատեխին՝ բուսական ֆլավոնոիդ, որն ունի վերականգնողական եւ հակաօքսիդանտ հատկություններ, կարգավորում է շաքարը, խոլեստերինը արյան մեջ, ուղեղի ակտիվությունը եւ մկանային զանգվածը, ինչպես նաեւ կենսաբանորեն ակտիվ հավելում սիրտ-անոթային հիվանդությունների եւ քաղցկեղի կանխման համար։ Մյուս խումբը ստացել է դատարկահաբ։

Թե՛ մեկ, թե՛ մյուս խմբերում կատարվել են հատուկ մշակված կոգնիտիվ եւ նեյրոհոգեբանական թեստեր՝ ուղեղի գործունեությանը հետեւելու համար։ Առաջին օրերին մասնակիցներին հետեւել են հեռահար։ Վերջին փորձի ժամանակ 573 կամավոր ներկա է եղել զննմանն անձամբ եւ թեստավորում անցել։

Հետազոտության բոլոր երեք մասերում ամեն օր պոլիվիտամիններ ընդունած մարդիկ ստացել են ավելի բարձր արդյունքներ, քան դատարկահաբ ընդունած մարդիկ։ Այդ հավելումների, որոնք հեշտությամբ կարելի է գտնել դեղատներում, ընդունումը միջինը երեք տարով դանդաղեցրել է ուղեղի ծերացումը եւ երկու տարով՝ կոգնիտիվ ֆունկցիաների կորուստը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել