• Latest news

Ալկոհոլից կտրուկ հրաժարվելը կարող է դառնալ վատ ինքնազգացողության պատճառ. Daily Mail

23 հունվարի, 2024  14:15

Կլինիկական դեղաբան Լեյլա Հանբեկը եւ Alcohol Change UK-ի (ալկոհոլիզմի դեմ պայքարի բրիտանական բարեգործական կազմակերպություն)  բուժաշխատակից Ջուլի Սայմսը Daily Mail-ին հայտնել են, որ ալկոհոլից միանգամից հրաժարվելը կարող է հանգեցնել ֆիզիկական եւ հոգեկան առողջության վատացման։

Հանբեկը բացատրել է, որ ուժեղ ալկոհոլային կախվածության դեպքում ոգելից ըմպելիքից միանգամից հրաժարվելը կարող է դառնալ սրտխառնոցի, փսխման, դողի, անքնության, անհանգստության, սրտի արագացված զարկի, դեպրեսիվ վիճակների եւ հալյուցինացիաների պատճառ։ Ալկոհոլից լրիվ հրաժարվելը վնասակար է հատկապես աբստինենցիայի վիճակում, խմելը դադարեցնելուց հետո։

Դա տեղի է ունենում այն պատճառով, որ ալկոհոլը գործում է որպես դեպրեսանտ՝ իջեցնելով նյարդային համակարգի ակտիվությունը։ Այդ ազդեցության կտրուկ դադարեցումը կարող է վնասակար լինել ֆիզիկական եւ հոգեկան առողջության համար։ Սայմսը բացատրել է, որ ալկոհոլային կախվածության նշաններ են երկու գավաթից հետո կանգ առնել չկարողանալը, պահվածքի վերահսկողության կորուստը ալկոհոլ օգտագործելու ժամանակ եւ դրա բացասական ազդեցության գիտակցումն առողջության, հոգեվիճակի եւ կյանքի սոցիալական ոլորտի վրա։ Բժիշկ Հանբեկը նշել է, որ ալկոհոլից հրաժարվելը կարող է դառնալ ինքնազգացողության բարելավման առաջին քայլը։ Սակայն ավելի արդյունավետ եւ անվտանգ կլինի առողջ կենսակերպի անցնելն սկսել նարկոլոգի ղեկավարությամբ։ Կարելի է նաեւ դիմել բարեգործական կազմակերպություններին, որոնք օգնում են ալկոհոլը չաաշահող մարդկանց։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել