• Latest news

Կանեփի հաճախակի օգտագործումը կարող է բարձրացնել ասթմայի առաջացման վտանգը. հետազոտություն

31 հունվարի, 2024  22:47

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ասթման ավելի տարածված է եղել ԱՄՆ այն բնակիչների շրջանում, որոնք անցած ամիս տեղեկացրել են կանեփի օգտագործման մասին։

Ասթման նաեւ ավելի տարածված է եղել այն մարդկանց շրջանում, ովքեր կանեփն օգտագործել են ամիսը 20-30 օր։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Preventive Medicine ամսագրում։

Գիտնականներն ուսումնասիրել են 12 եւ բարձր տարիքի 32 893 ամերիկացու տվյալները։ Նրանք ուսումնասիրել են անցած ամիս կանեփի օգտագործման հաճախակիությունն ասթմայով տառապող հարցվողների շրջանում։

Արդյունքները ցույց են տվել, որ որքան ավելի հաճախ է օգտագործվել կանեփը, այնքան ավելի բարձր է եղել ասթմայով հիվանդացությունը։

Կանեփ ծխելը կարող է նպաստել շնչառական հիվանդությունների ախտանշանների խորացմանը։ Կանեփ ծխելը կապված է.

- հազի,

- խորխի,

- սուլող շնչառության,

- շնչարգելության հետ։

Կանեփ «քաշելը» կարող է նաեւ խորացնել ասթմայով հիվանդ մարդկանց ախտանշանները, բայց կապը կանեփի քրոնիկական օգտագործման եւ ասթմայի միջեւ առայժմ անհայտ է։

Կանեփի օգտագործումն անշեղորեն աճում է, ինչը կարող է որոշակի դեր խաղալ ասթմայի դեպքերի ավելացման հարցում։

Կանեփի պասիվ ծխելու ազդեցությունը կարող է վատացնել ասթմայի ախտանշանները կամ նպաստել շնչառական հիվանդությունների առաջացմանը։

Հետազոտության արդյունքները նաեւ ցույց են տալիս, որ կանեփի օգտագործման վերաբերյալ պետական քաղաքականությունը կարող է հետագա ազդեցություն գործել մարդկանց շնչուղիների առողջության վրա։

Կանեփի օգտագործման լեգալացումը հանգեցրել է դրանից պատրաստված արտադրանքի հասանելիությանը, ինչը կարող է հանգեցնել երիտասարդության վրա ներգործության՝ ուղիղ կամ անուղղակի ձեւով։

Լեգալացումը նաեւ կարող է նպաստել այն գաղափարի տարածմանը, որ կանեփը պակաս վնասակար է, ինչն, իր հերթին, կարող է հանգեցնել դրա չափից ավելի օգտագործման երիտասարդության շրջանում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է