• Latest news

Հարկավոր է նախքան հղիության պլանավորումը ստուգել, թե որքանով է կինը պաշտպանված ջրծաղիկով վարակվելուց. համաճարակաբան

2 փետրվարի, 2024  22:26

Հղիների շրջանում ջրծաղիկը որոշ չափով կառավարելի դարձնելու նպատակով  առաջարկում ենք ստուգել, թե հղիություն պլանավորող  կինը որքանով է ջրծաղիկով վարակվելուց պաշտպանված , և անհրաժեշտության դեպքում, նախքան հղիությունը 2 դեղաչափ պատվաստում իրականացնել: Ըստ հնարավորության կառավարել ծննդաբերության ժամկետները, իհարկե, եթե մանկաբարձական իրավիճակին չի հակասում:  Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին ԵՊԲՀ-ում անցկացված  «Ջրծաղիկ. կլինիկական և համաճարակաբանական առանձնահատկությունները ՀՀ-ում, կանխարգելման արդի մոտեցումները» թեմայով համաժողովի ժամանակ հայտնեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանը:

Համաճարակաբանի խոսքով, հղիների դեպքում ջրծաղիկով վարակումը ռիսկեր է պարունակում. թոքաբորբ, հեպատիտ, էնցեֆալիտ, հազվադեպ դեպքերում նաև մահ:  Եթե այլ հիվանդություններով վարակման դեպքում հղիության առաջին եռամսյակն է անցանկալի համարվում, ապա ջրծաղիկի դեպքում՝ վերջին եռամսյակը: Մերի Տեր-Ստեփանյանը նշեց, որ հատկապես ռիսկային է, երբ կինը ակտիվ ջրծաղիկի փուլում է հենց ծննդաբերության ժամանակ:

Մերի Տեր-Ստեփանյանի խոսքով շատ դեպքերում ջրծաղիկը լաբորատոր ախտորոշում չի պահանջում և տնային պայմաններում է բուժվում, այդ պատճառով էլ դժվար է ասել հղիների շրջանում ջրծաղիկով հիվանդացությունների իրական թիվը, սակայն պաշտոնական տվյալների համաձայն 2019-2020 թվականներին ընդհանուր առմամբ արձանագրվել է հղիության ընթացքում ջրծաղիկով վարակման 59 դեպք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել