• Latest news

Բլոխինի անվան ուռուցքաբանական կենտրոնի փոխտնօրեն. առողջապահության համակարգն անցնում է թվային տեխնոլոգիաների փուլի

3 փետրվարի, 2024  15:15

Առողջապահության համակարգը Ռուսաստանում անցնում է հաջորդ փուլ՝ թվային տեխնոլոգիաների փուլ, այսօր՝ փետրվարի 3-ին, Հայկական ուռուցքաբանական 4-րդ համաժողովում ունեցած իր ելույթում տեղեկացրել է ՌԴ Ն.Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի դաշնային նախագծերի իրականացման գծով փոխտնօրեն Տիգրան Գեւորգյանը։

Գեւորգյանի խոսքով՝ ուռուցքաբանությունը կարեւոր, առաջնահերթ բաժին է առողջապահության համակարգում։

Նա նշել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դեռ երկու տարի առաջ ձեռք բերված պայմանավորվածությունները առողջապահության ոլորտում այժմ իրականացվում են, եւ այդ արդյունքները տեսանելի են տարբեր հարթակներում. թե՛ կադրերի պատրաստման, թե՛ պացիենտների հետ փոխգործակցության հարթակում։

Այս առնչությամբ ռուսական ուռուցքաբանական կենտրոնի փոխտնօրենը ընդգծել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի հագեցածության բարձր մակարդակը։

Նրա խոսքով՝ մի քանի տարում հայկական ուռուցքաբանականում հեղափոխական փոփոխություններ են կատարվել, եւ պացիենտներին արդեն համոզում են չգնալ Ռուսաստան, այլ բուժվել Հայաստանում։

«Մենք այսօր համոզում ենք, որ մնան, որովհետեւ գիտենք, թե ինչպես են բուժում այստեղ, ինչպես է ձեզ մոտ՝ կլինիկայում կազմակերպվում օնկոլոգիական հիվանդների բուժօգնությունը. բազմադիսցիպլինար մոտեցում, համալիր մեթոդներ, ժամանակակից ճառագայթաբանական կորպուսն այժմ բացվում է։

Ոչ թե հետ մնալու, այլ որեւէ տարբերության մասին անգամ խոսք լինել չի կարող։ Ուստի, կազմակերպելով օգնությունը, աշխատանքն իրականացնելով, տեխնոլոգիաները ներդնելով մենք անցում ենք կատարում հաջորդ փուլին՝ թվային տեխնոլոգիաներին»,- նշել է նա՝ ընդգծելով, որ թվայնացումը թույլ է տալիս ստանալ  գիտական, կլինիկական, կազմակերպչական տեղեկատվության ավելի մեծ ծավալ։

Գեւորգյանի խոսքով՝ Ռուսաստանում թվային տեխնոլոգիաների անցման թեման զուգահեռ ընթանում է դաշնային շատ նախագծերի իրականացման շրջանակում։

«Մենք այսօր անմիջական մասնակցություն ենք ունենում հենց այդ մոդելի կազմակերպմանը։ Մենք համեմատել ենք տարբեր մոդելների հետ տարբեր պետություններում։ Այն իսկապես այսօր խիստ կարգավորվում է պետության կողմից։ Կարգավորվում է, որովհետեւ հարցի գինը փրկված կյանքն է։ Համենայն դեպս, այդպես է որոշում կայացվել մեզ մոտ, որ այն պետք է հստակ կոնկրետ ուղղահայաց ունենա»,- նշել է Բլոխինի անվան ուռուցքաբանական կենտրոնի փոխտնօրենը։

Նրա խոսքով, եթե մինչ այժմ իրականացվում էր նախատեսված պլանների 40-50 տոկոսը, ապա այժմ այս նոր համակարգն աշխատում է 95 տոկոսով՝ Կամչատկայից ու Չուկոտկայից մինչեւ մեգապոլիսներ։

«Բազմաթիվ տեղեկատվական համակարգերի շարքում օնկոլոգիական հիվանդների ռեգիստրը, վարակիչ հիվանդների ռեգիստրը, տուբերկուլյոզով հիվանդների ռեգիստրը, պարտադիր բուժապահովագրման համակարգը, որի մասին այժմ նախարարն ասաց, եւ այն, թե ուր է շարժվում Հայաստանի առողջապահությունը,  միանգամայն ճիշտ են։ Պարտադիր բուժապահովագրման համակարգը, «Ռոսդրավնադզորը», վերահսկող մարմինները, պացիենտների միասնական ռեգիստրը՝ դրանցից յուրաքանչյուրը զարգանում է եւ պետք է զարգանա։ Ճիշտ չէր լինի մոնոպոլացնել այդ ամենը, եւ հնարավոր էլ չէ։ Ուստի, մենք գնացինք այն ճանապարհով, որ պետք է մտցնենք ատրիբուտների միատեսակություն, որպեսզի յուրաքանչյուր համակարգ անհրաժեշտության դեպքում տեղեկություն ներարկի  միասնականության մեջ»,- նշել է Տիգրան Գեւորգյանը։

Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ ընտրված եւ որոշված են երեք շահագրգիռ անձինք, մոդելներ՝ քաղաքացին, բժիշկը, պետծառայողը։

Նրանցից յուրաքանչյուրի համար որոշված են պետծառայողի հաճախորդական ուղիները. ընդհանրացնելով սպասարկումների այդ հսկայական քանակությունը՝ այդ սերվիսները բաշխվել են ըստ էֆեկտի, ինչպես ներդրման մասշտաբայնության, այնպես էլ նրա ներդրման արդյունավետության առումով՝ բարձր, միջին, ցածր։

Այս ցուցանիշներով, իրենց հերթին, ընտրվել են գերակա կետերը։

Նրա խոսքով՝ այսօր Ռուսաստանում ուռուցքաբանական օգնություն ցուցաբերվում է գերազանցապես պետական հատվածում, այն սպասարկվում, վերազինվում է պետության կողմից։

Ուռուցքաբանական կենտրոնի փոխտնօրենը նշել է, որ եթե առաջ կազմվում էր վիրահատությունների տարբեր դասակարգում, ապա այսօր գոյություն ունի տվյալների համադրման միասնական աղբյուր, եւ այս հաշվով մշակված են հստակ կանոններ։

Մասնագետը միաժամանակ նշել է այն հարցի կարեւորությունը, որ տեխնոլոգիաները պետք է աշխատեն հօգուտ պացիենտի, այլ ոչ թե բժիշկները հարմարվեն դրանց։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է