• Latest news

ԱՄՆ-ում գրանցվել է սիֆիլիսով հիվանդացության ռեկորդային աճ

3 փետրվարի, 2024  19:31

Հիվանդությունների վերահսկման կենտրոնի (CDC) հաշվետվության համաձայն, որը հրապարակվել է հունվարի վերջին, ԱՄՆ-ում սիֆիլիսով հիվանդության դեպքերի թիվը հասել է ամենաբարձր մակարդակին 1950-ական թթ. ի վեր։

Կենտրոնների վերջին հաշվետվությունում նշվել է, որ այդ վարակի, որը փոխանցվում է սեռական ճանապարհով, դեպքերի թիվը ավելացել է մոտ 80 տոկոսով 2018-2022թթ.՝ վերջին մեկ տարում հասնելով ավելի քան 207 000 նոր դեպքի։ Այս թիվը ներառում է ինչպես սեռական ճանապարհով փոխանցվող սիֆիլիսը, այնպես էլ բնածին սիֆիլիսը, որը հղի կնոջից փոխանցվում է պտղին ընկերքի միջոցով։

Սիֆիլիսի առավել վարակիչ փուլերի ցուցանիշները, որոնք կոչվում են սկզբնական եւ երկրորդային, ավելացել են բոլոր տարիքային խմբերում եւ այդ երկրի բոլոր շրջաններում։ Բայց ցուցանիշները հատկապես բարձր են եղել ցեղային եւ էթնիկ փոքրամասնությունների որոշ խմբերում, այն է՝ ամերիկյան հնդկացիների եւ Ալյասկայի բնիկների մոտ։

Բնակչության այլ շերտերի համեմատ՝ 2022թ. այդ խմբերում նկատվել են նաեւ բնածին սիֆիլիսի ամենաբարձր ցուցանիշները. հիվանդացել է 155 նորածնից 1-ը։

Ինչ վերաբերում է ընդհանուր ցուցանիշներին, ապա 2022թ. սեւամորթ եւ իսպանալեզու բնակչության հանրույթներում գրանցվել է բնածին սիֆիլիսի դեպքերի ամենամեծ թիվը։

Հաշվետվության համաձայն՝ 2022թ. գրանցվել է նորածինների բնածին սիֆիլիսի ավելի քան 3 700 դեպք, դա ավելի քան 30 տոկոսով ավելին է, քան 2021թ., եւ 937 տոկոսով ավելին է, քան վերջին տասնամյակում։

Նույն թվականին Տեխասի, Կալիֆոռնիայի, Արիզոնայի, Ֆլորիդայի եւ Լուիզիանայի բնակչությանը բաժին է ընկել  բնածին սիֆիլիսի գրանցված բոլոր դեպքերի 57 տոկոսը։ Հաշվետվության համաձայն՝ ամբողջ երկրում այդ հիվանդությունը հանգեցրել է մեռելածնության եւ մանուկների մահվան 282 դեպքի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է