• Latest news

Դարչինն իջեցնում է ճարպակալում եւ նախադիաբետ ունեցող պացիենտների գլյուկոզայի մակարդակը. հետազոտություն

7 փետրվարի, 2024  15:29

Դարչինն օգտագործվել է մ.թ.ա. 2800 թվականից՝ որպես անուշահոտ միջոց, անուշաբույր յուղ եւ բժշկական նպատակներով։ Օրինակ, հռոմեացիներն այն օգտագործել են մարսողական համակարգի եւ շնչուղիների հիվանդությունների բուժման համար։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ համեմունքը կարող է ունենալ հակաօքսիդանտ, հակաբորբոքային, հակադիաբետիկ, հակամիկրոբային եւ անգամ հակաուռուցքային ազդեցություն։

Այժմ, երկակի կույր խաչաձեւ հետազոտության ընթացքում, հետազոտողները պարզել են, որ դարչինի հավելումները կարող են իջեցնել արյան մեջ գլյուկոզայի (շաքարի) մակարդակը ճարպակալում կամ ավելորդ քաշ եւ նախադիաբետ ունեցող մարդկանց մոտ։

Արդյունքները հրապարակվել են American Journal of Clinical Nutrition-ում։

Հետազոտողները ուսումնասիրել են ավելորդ քաշ կամ ճարպակալում (մարմնի զանգվածի ինդեքսը՝ 31,5) եւ նախադիաբետ (վիճակ, երբ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը մշտապես բարձր է, ինչը կարող է հանգեցնել 2-րդ տեսակի դիաբետի առաջացման) ունեցող 18 մարդու՝ դարչինի հավելմամբ, 4 շաբաթվա երկակի կույր խաչաձեւ հետազոտության համար։

Սկզբում նրանք մասնակիցներին 2 շաբաթվա դիետա են նշանակել պոլիֆենոլների ցածր պարունակությամբ (դիետայի տեսակ, որը հարուստ է  պարզ ածխաջրերով) եւ խորհուրդ են տվել խուսափել ցանկացած մթերքից, որը դարչին կպարունակի։ Այնուհետեւ նրանք պատահական կարգով մասնակիցներին բաժանել են բուժման խմբի եւ դատարկահաբ օգտագործող խմբի։

Նրանք յուրաքանչյուր խմբին տվել են վիզուալ առումով նույնական 16 պատիճ օրական, որոնցից 8-ը պետք էր ընդունել նախաճաշին եւ 8-ը՝ ընթրիքին։ Բուժման խմբի պատիճները պարունակում էին 4 գրամ դարչին, այն դեպքում, երբ դատարկահաբի յուրաքանչյուր պատիճ պարունակում էր միայն մալտոդեկստրին սննդային հավելում (250 գրամ), ինչը կազմում էր օրական 4 գրամ մալտոդեկստին։

Գիտնականները խորհուրդ են տվել մասնակիցներին շարունակել հետեւել դիետային եւ պատիճներն ընդունել 4 շաբաթ։

Հետազոտողները վերահսկել են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը անընդհատ մոնիթորինգի սարքի միջոցով, որն ամրացված էր ուսին, այն չափում էր գլյուկոզայի մակարդակը 15 րոպեն մեկ։

Գիտնականները արյան նմուշներ են վերցրել այն բանից հետո, երբ մասնակիցները ոչինչ չեն կերել 8-12 ժամ, հետո նրանց տվել են խմելու 75 գրամ գլյուկոզային կոլա՝ գումարած 8 պատիճ դարչին կամ դատարկահաբ։ Նրանք նաեւ արյան լրացուցիչ նմուշներ են վերցրել յուրաքանչյուր 30 րոպեն մեկ 3 ժամվա ընթացքում։

Գլյուկոզայի մակարդակի անընդհատ մոնիթորինգը ցույց է տվել, որ դարչին ընդունած մասնակիցների մոտ կայուն կերպով ավելի ցածր են եղել արյան մեջ գլյուկոզայի մակարդակները եւ ավելի ցածր են եղել գլյուկոզայի ամենաբարձր պարունակությունները, քան դատարկահաբ ընդունողների մոտ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել