• Latest news

Մրգերի մեջ հայտնաբերվել են սնկեր, որոնք կանդիդոզ են առաջացնում

8 փետրվարի, 2024  08:22

Գիտնականներն ուսումնասիրել են պտուղների 26 տեսակներ 21 երկրներից եւ դրանց մեկ քառորդի մեջ հայտնաբերել Candida սնկեր, որոնք մարդու մոտ առաջացնում են հիվանդություններ, դրանք միավորվում են «կանդիդոզ» ընդհանուր անվան տակ։ Այդ վարակները հաճախ առաջանում են ավելի լուրջ հիվանդություններից թուլացած օրգանիզմում։ Անհրաժեշտ բուժման բացակայության դեպքում դրանք կարող են հանգեցնել մահացու ելքի։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են World Journal of Microbiology and Biotechnology ամսագրում։ Այս մասին տեղեկացրել է ՄՊՀ մամուլի ծառայությունը։

«Հայտնաբերվել է 14 պոտենցիալ պաթոգեն շտամ, որոնք հետո գնահատել են այն հակաբիոտիկների հանդեպ կայունությամբ, որոնք բժշկության մեջ օգտագործվում են կանդիդոզների բուժման համար։ Գոնե դրանցից մեկի հանդեպ կայունություն է հայտնաբերվել հետազոտված շտամների 26,4 տոկոսի դեպքում։ Երկու շտամ կայուն է եղել թեստավորված բոլոր հակաբիոտիկների հանդեպ, այսինքն՝ այսպես կոչված մուլտի կայուն են»,- նշվել է հաղորդագրությունում։

«Առողջ մարդիկ, որոնք նորմալ իմունիտետ ունեն, չեն հիվանդանում կանդիդոզով, եւ այսօրվա դրությամբ սա գլխավոր լավ նորությունն է։ Սակայն խնդիրն այն է, որ ոչ ոք չի երաշխավորում, որ պաթոգեն սնկերը որեւէ պատահական մուտացիայի օգնությամբ ժամանակի ընթացքում իրենց պաթոգենությունը չեն ավելացնի եւ վտանգավոր չեն դառնա մեծ թվով մարդկանց համար։ Հակաբիոտիկների հանդեպ կայունության տարածման արագությունը հաշվի առնելով՝ դա կարող է դառնալ շատ լուրջ խնդիր»,- ասել է աշխատանքի հեղինակներից մեկը՝ ՄՊՀ ընդերքի ուսումնասիրման ֆակուլտետի առաջատար գիտաշխատող  Ալեքսեյ Կաչալկինը՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է, մասնավորապես, ռացիոնալ մոտեցում հակաբիոտիկների օգտագործման հարցում՝ կանդիդոզների բուժման համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել