• Latest news

Ծխելուց հրաժարվելը 57 տոկոսով իջեցնում է թոքերի քաղցկեղի առաջացման վտանգը

8 փետրվարի, 2024  10:14

Ծխելուց հրաժարվելը կարող է 17 տոկոսով իջեցնել քաղցկեղի ցանկացած տեսակի հայտնաբերման վտանգը, իսկ թոքերի քաղցկեղը՝ 39-57 տոկոսով՝ կախված այն տարիքից, երբ մարդը թողել է ծխելը։ Այս մասին վկայում է JAMA Network Open ամսագրում հրապարակված հետազոտությունը։

Հեղինակներն ուսումնասիրել են 30 տարեկան մոտ երեք միլիոն մարդու տվյալներ Հարավային Կորեայում։ 2002 թվականից բոլոր մասնակիցները երկու եւ ավելի հետազոտություններ են անցել առողջության ապահովագրման ազգային ծրագրի շրջանակում։ Նրանց հետեւել են միջինը ավելի քան 13 տարի։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ծխելը թողած մարդկանց մոտ քաղցկեղի բոլոր տեսակների առաջացման վտանգը նվազել է 17 տոկոսով։ Առավել բարձր է եղել թոքերի (42 տոկոս), լյարդի (27 տոկոս) եւ աղիների (20 տոկոս) քաղցկեղի նվազման ցուցանիշը։

Թոքի ուռուցքի հայտնաբերման հավանականությունն, ընդ որում, ավելի արագ է պակասել, քան քաղցկեղի մյուս տեսակների դեպքում։

Առավել արտահայտված էֆեկտ նկատվել է նրանց մոտ, ովքեր ծխելը թողել են մինչեւ 50 տարեկանը։ Ընդ որում՝ թոքի քաղցկեղի հավանականությունը նվազել է 57 տոկոսով, այն դեպքում, երբ ավելի ուշ տարիքում ծխելը թողած մարդկանց մոտ այն կազմել է 39 տոկոս։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է