• Latest news

Ի՞նչ պլաստիկ միջամտությունների համար են դիմում տղամարդիկ Հայաստանում

8 փետրվարի, 2024  14:08

Հայաստանում տղամարդիկ առավել հաճախ դիմում են պլաստիկ վիրաբույժի քթի վիրահատության համար: Բայց տղամարդիկ ընդհանուր դիմողների մեջ շատ չնչին տոկոս են կազմում։ Այս մասին NEWS.am Medicine-ին ասաց պլաստիկ վիրաբույժ Աշոտ Թորոսյանը։

«Հայաստանում պլաստիկ վիրաբուժական միջամտությունների դիմողների միայն  3-5 տոկոսն են կազմում տղամարդիկ: Հայկական հայտնի արծվաքիթն են ձևափոխում, փոքրացնում, Ալեն Դելոնի քթի նման գեղեցիկ քիթ ստանում»,- ասաց նա։

Բժիշկը դժվարացավ ասել, թե աշխարհում պլաստիկ միջամտության ո՞ր տարբերակն է առավել պահանջված տղամարդկանց շրջանում, քանի որ վերջերս շատացել են նաև սեռափոխության համար իրականացվող վիրահատությունները, որոնք նույնպես պլաստիկ վիրաբուժության տիրույթում են գտնվում:

Կանանց դեպքում պլաստիկ միջամտություններն ավելի բազմազան են՝ ռինոպլաստիկա՝ քթի ձևի փոփոխություն, դեմքի ձգում, բլեֆարոպլաստիկա՝  կոպերի շտկում, մամոպլաստիկա՝ կրծքագեղձերի մեծացում, փոքրացում, ձգում, լիպոսակցիա՝ ճարպերի հեռացում և աբդոմինոպլաստիկա՝ որովայնի ձգում, և այլն: Վերջին շրջանում զգալի մեծացել է մամոպլաստիկա իրականացնողների թիվը:

Վիրաբույժի խոսքով, ամենատարածված երկու վիրահատությունների՝ ռինոպլաստիկայի և մամոպլաստիկայի հետվիրահատական շրջանը մոտ 2 շաբաթ է տևում:

Մամոպլաստիկայի հակացուցումների մասին խոսելով՝ Աշոտ Թորոսյանը նշեց. «Ուռուցքային հիվանդությունների նկատմամբ ժառանգական նախատրամադրվածության կամ տվյալ պահին նման խնդիր ունենալու  դեպքում է հակացուցվում մամոպլաստիկա իրականացնել, կարևոր է նաև ընդհանուր առողջական վիճակը: Տարիքային սահմանափակում չկա»:

Վիրաբույժի խոսքով, աշխարհում լայն թափ ստացած բոդի պոզիտիվ շարժումը, որը ենթադրում է, որ մարդը պետք է իրեն սիրի այնպիսին, ինչպիսին, որ կա, և հնարավորինս խուսափի էսթետիկ միջամտություններից, չի հանգեցրել Հայաստանում նման միջամտությունների թվի նվազման:

«Մենք հայերս այնքան հետ ենք նման բաներից: Բայց հասարակության վերաբերմունքն ինչ-որ չափով փոխվել է, ավելի հանդուրժող ենք դարձել միմյանց նկատմամբ: Չենք քննադատում ո՛չ միջամտություն անողներին, ո՛չ էլ չանողներին»,-ասաց պլաստիկ վիրաբույժը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է