• Latest news

Գերչակի յուղը կարող է օգտագործվել որպես չոր աչքերի բնական բուժում. ուսումնասիրություն

10 փետրվարի, 2024  21:15

Չոր աչքի համախտանիշը տարածված հիվանդություն է, որը կարող է աչքերի բորբոքում առաջացնել: Ամերիկյան ակնաբուժության ակադեմիայի (AAO) տվյալներով՝ այս հիվանդությունն ազդում է ԱՄՆ-ում մոտավորապես 20 միլիոն մարդու վրա:

Չնայած չոր աչքի բուժման մի քանի եղանակ կա, Օքլենդի համալսարանի հետազոտողները հետաքրքրված էին, թե արդյոք բնական միջոցը կարող է արդյունավետ լինել: Նրանք պիլոտային հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում մասնակիցները կոպերի վրա գերչակի յուղ են քսել, ինչը, պարզվել է, օգտակար է մասնակիցների համար:

Հետազոտությանը մասնակցելու համար գիտնականները հավաքագրել են բլեֆարիտով (կոպերի եզրերի բորբոքում-խմբ.) առաջացած հիվանդությամբ 26 մարդու։ Հետազոտությանը մասնակցել են հիվանդներ, ովքեր չեն ենթարկվել աչքի վիրահատության վերջին երեք ամսվա ընթացքում, հետազոտության ընթացքում չեն կրել կոնտակտային ոսպնյակներ և չեն օգտագործել կոպերի հիգիենայի միջոցներ:

Հետազոտության սկզբում մասնակիցները լրացրեցին իրենց ախտանիշները գնահատող հարցաթերթիկներ և մասնակցեցին աչքի զննումներին: Այս հետազոտություններից հետո գիտնականները հանձնարարել են մասնակիցներին քսել գերչակի յուղ իրենց ստորին և վերին կոպերին՝ առավոտյան և երեկոյան, չորս շաբաթ շարունակ:

4-շաբաթյա ժամանակահատվածից հետո հետազոտողները կրկին գնահատել են մասնակիցներին՝ տեսնելու, թե արդյոք նրանց ախտանիշներում բարելավումներ կան:

Չոր աչքերը բուժելու համար գերչակի յուղի օգտագործումը խոստումնալից արդյունքներ ցույց տվեց մեկամսյա փորձարկման ընթացքում:

Մասնակիցների ունեցած որոշ առավելություններ ներառում էին թարթիչների շուրջ կեղևի կրճատում և կոպերի հաստության բարելավում:

Վերջինս հատկապես կարևոր է, քանի որ դա բլեֆարիտի բնորոշ նշանն է։ Կոպերի հաստացման ցանկացած նվազում հանգեցնում է դրա հետ կապված այլ ախտանիշների բարելավմանը:

Հետազոտության մասնակիցները նույնպես չեն զգացել կոպերի խիստ կարմրություն, երբ նրանք ավարտել են գերչակի յուղով բուժման չորսշաբաթյա կուրսը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել