• Latest news

Կանոնավոր էրեկցիան կարող է լինել լավ սեռական կյանքի բանալին տարեց հասակում

14 փետրվարի, 2024  23:32

Կանոնավոր էրեկցիան կարող է լինել լավ սեռական կյանքի բանալին տարեց հասակում։ Հետազոտությունը, որը հրապարակվել է Science ամսագրում, ցույց է տվել, որ սեռական օրգանի միացնող հյուսվածքի բջիջները, որոնք կոչվում են ֆիբրոբլաստներ, կենսականորեն կարեւոր դեր են խաղում էրեկտիլ ֆունցկիայի համար։

«Ֆիբրոբլաստները սեռական օրգանի ամենատարածված բջիջներն են ինչպես մկների, այնպես էլ մարդկանց մոտ, բայց հետազոտություններում դրանք անտեսվել են»,- ասել է հրապարակման հեղինակ Էդուարդո Գմարայնշը։

«Այժմ մենք կարող ենք ցույց տալ, օգտագործելով շատ ճշգրիտ մեթոդ, որը կոչվում է օպտոգենետիկա, որ դրանք շատ կարեւոր դեր են խաղում սեռական օրգանում արյան հոսքի կարգավորման համար, ինչն էլ առնանդամը դարձնում է էրեգացված»,- ավելացրել է նա։

Շվեդիայի Կարոլինայի ինստիտուտի եւ Ուփսալայի համալսարանի հետազոտողները մկների մոտ առաջացրել են կանոնավոր էրեկցիա՝ խթանելով նրանց ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է գրգռման համար, իսկ հետո ուսումնասիրել են ֆիբրոբլաստները։ Հետազոտությունը ցույց է տվել, որ ֆիբրոբլաստները լայնացնում են սեռական անդամի արյունատար անոթները, ինչը հանգեցնում է ավելի երկարատեւ էրեկցիայի։

Այս պրոցեսի արդյունավետությունը կախված է ֆիբրոբլաստների քանակից, դա նշանակում է, որ որքան ավելի շատ է տղամարդու մոտ էրեկցիան, այնքան ավելի շատ են արտադրվում ֆիբրոբլաստներ, որոնք կարող են ապագայում օգնել նրան էրեկցիայի հարցում։

Տղամարդկանց էրեկցիայի հասնելու ունակությունը նվազում է տարիքի հետ, ինչը, հետազոտողների կարծիքով, կարող է կապված լինել սեռական անդամում ավելի քիչ քանակությամբ ֆիբրոբլաստների հետ։ Հետեւաբար, որքան ավելի շատ են էրեկցիաները տղամարդկանց մոտ կյանքի սկզբում, այնքան ավելի հեշտ կլինի պահպանել դրանք տարեց հասակում։

«Իրականում սա այնքան էլ տարօրինակ չէ։ Եթե դուք շատ եք լարվում, ձեր մարմինը ադապտացվում է։ Եթե դուք կանոնավորապես վազում եք, ժամանակի ընթացքում ձեզ համար ավելի հեշտ է լինում շնչելը վազքի ժամանակ»,- բացատրել է հետազոտության ղեկավար Քրիստիան Գյորիցը։

Էրեկցիայի հիմնական մեխանիզմները միանման են բոլոր կաթնասունների մոտ, բացառությամբ այն բանի, որ տղամարդիկ սեռական անդամի ոսկոր չունեն, իսկ դա նշանակում է, որ արյան հոսքի արդյունավետ կարգավորումը, հավանաբար, էլ ավելի կարեւոր է մարդկանց համար։

Փորձագետները կարծում են, որ այս նոր տեղեկությունը ֆիբրոբլաստների մասին կխթանի էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման նոր մեթոդների ստեղծումը եւ, դրանցից մեկը, համենայն դեպս, կարող է շատ հաճելի լինել։

Էրեկտիլ դիսֆունկցիան, որից տառապում է 70 տարեկան տղամարդկանց մոտ 70 տոկոսը, հաճախ բուժում են պերօրալ դեղերի օգնությամբ, ինչպիսին են Վիագրան եւ Սիալիսը, իսկ ավելի ծանր դեպքերում՝ սեռական անդամի իմպլանտի կամ էրեկցիայի վակուումային սարքի օգնությամբ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է