• Latest news

Վարիկոզ. առաջացման պատճառները և բարդացումների կանխարգելումը

1 ապրիլի, 2024  20:33

Ամռանը սրվում են անոթային հիվանդությունները: Շոգի պայմաններում սակայն, վերջույթների այտուցվածություն և հոգնածության զգացում կարող են ունենալ բոլորը, անգամ նրանք, ովքեր չունեն նման հիվանդություններ: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց  «Իզմիրլյան» ԲԿ-ի անոթային վիրաբույԺ Սերոբ Անանիկյանը:

Վարիկոզի առաջացման պատճառները և ախտանիշները

Անանիկյանի խոսքով, երակների վարիկոզային լայնացումը բավական տարածված հիվանդություն է, որը առավել հաճախ կանանց մոտ է հանդիպում:  Վերջույթների վրա կապույտ կամ կարմիր երանգ ունեցող «սարդոստայնները կամ ցանցերը» ստեղծում են ոչ միայն կոսմետիկ խնդիրներ: Վարիկոզի ժամանակ ցավերը բնութագրվում են օրվա վերջում մկանների շրջանում տհաճ զգացումներով, ծանրության, հոգնածության զգացումներով, այտուցվածությամբ, ոտքերի անզգայացմամբ: Հիվանդության զարգացման ուղեկցող գործոն կարող է հանդիսանալ ժառանգականությունը, ճարպակալումը,  կենսակերպը, ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը,  հորմոնային միջոցների ընդունումը, մկանների ճողման կամ կոտրման արդյունքում ստացված վնասվածքները, ծննդաբերությունը:

«Կանգնած երկար ժամանակ մնալու դեպքում, այսինքն կայուն ծանրաբեռնվածություն ունեցող մարդկանց մոտ, վարիկոզային լայնացում ավելի հաճախ է առաջանում: Խոսքը, օրինակ, վարսահարդարների, ուսուցիչների, խոհարարների, վիրաբույժների, վաճառողների և այլ մասնագետների մասին է, որոնք իրենց աշխատանքային ժամանակի մեծ մասը կանգնած են անցկացնում»,-պարզաբանում  է անոթային վիրաբույժը:

Բժշկի խոսքով, անհարմար և ճնշող, սեղմող հագուստի և կոշիկների կրումը կարող է զգալիորեն բարձրացնել վարիկոզի զարգացման ռիսկը:

Հիվանդության բարդությունների կանխարգելման միջոցները

Վարիկոզային հիվանդությունների բարդացման կանխարգելման համար անոթաբանը խորհուրդ է տալիս մարմնամարզությամբ զբաղվել, սակայն ոչ սպորտով, որտեղ ծանրաբեռնվածության աստիճանը չափազանց մեծ է:

«Հարկավոր է ամեն օր լիցքաթափող մարմնամարզություն կատարել, որն ուղղված է սրունքի մկանների ակտիվացմանը: Վարժություններն ավելի լավ է կատարել քնից առաջ, ապա եզրափակել օրը ոտքերի կոնտրաստային ցնցուղով: Բացի այդ, նպատակահարմար է քնի ժամանակ ոտքերի տակ փոքր բարձ դնել, ոտքերը 10-15 սմ բաձրացնել»,-պարզաբանում է Սերոբ Անանիկյանը:

Նրա խոսքով, խորհուրդ է տրվում սննդակարգի մեջ ներառել մրգեր ու բանջարեղեն, խուսափել շատ աղի և բարձր սպիտակուցային սննդի օգտագործումից, նվազեցնել շոգեբաղնիք այցելությունները, արևայրուք չընդունել, կրել հարմար կոշիկներ:

Վարիկոզը հղիության շրջանում և դրանից հետո

Հղիության ժամանակ էլ վարիկոզային հիվանդության առաջին նախանշանները ի հայտ են գալիս կանանց մոտ 50 տոկոսի մոտ, կրկնակի հղիությունների ժամանակ՝ 70-80 տոկոսի մոտ:

«Հղիներին անհրաժեշտ է պահպանել դիետա, ոտքերի որոշակի մարզումներ անել, ակտիվ կենսակերպ վարել, երկար չնստել կամ չկանգնել»,-ասում է Սերոբ Անանիկյանը:

Անոթային վիրաբույժի խոսքով, որպես կանոն, ծննդաբերությունից հետո երակների վիճակը վերադառնում է նորմային, սակայն որոշ դեպքերում, երբ առկա են լրացուցիչ ռիսկի գործոններ՝ ժառանգական նախատրամադրվածություն, ավելորդ քաշ, պասիվ կենսակեպ, երակների լայնացումը չի անցնում և յուրաքանչյուր հաջորդ հղիության հետ հիվանդության հետագա զարգացման հնարավորությունն ավելանում է:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է