• Latest news

AC102 դեղամիջոցի մեկանգամյա օգտագործումը գրեթե լիովին վերադարձնում է լսողությունը. PNAS

3 ապրիլի, 2024  14:23

Գերմանական AudioCure Pharma հետազոտական եւ բժշկական կազմակերպության գիտնականները ստեղծել են նոր դեղամիջոց՝ AC102, որը գրեթե լիովին վերականգնում է լսողությունն ուժեղ աղմուկի պատճառով այն կորցնելուց հետո։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences (PNAS) ամսագրում։

Լսողության կորուստը աղմուկի հետեւանքով կարող է տեղի ունենալ մի ակնթարթում (օրինակ, ուժեղ ձայնային ալիքի հետեւանքով) կամ առաջանալ աստիճանաբար ու անշրջելիորեն։ Գիտնականները նշել են, որ լսողության հանկարծակի կորուստը հաճախ բուժում են հակաբորբոքային կորտիկոստերոիդային դեղերով, որոնց թերապեւտիկ ազդեցությունն ապացուցված չէ։ Այս բացը լրացնելու համար գիտնականները ստեղծել եւ թեստավորել են AC102 նոր դեղամիջոցը։

AC102-ը  ներարկման համար է, մեկանգամյա օգտագործմամբ։ Դրա արդյունավետությունը հաստատվել է ծովախոզուկների վրա կատարված փորձերի ընթացքում։ AC102-ի թերապիան նպաստել է նրանց լսողության գրեթե լիակատար վերականգնմանը։

Գիտնականները բացատրել են, որ AC102-ը ազդում է լսողության հանկարծակի կորստի երկու հիմնական պատճառների վրա՝ կանխում է արտաքին սենսորային բջիջների (լսողական համակարգի ռեցեպտորներ) դիսֆունկցիան եւ պաշտպանում նեյրոնների եւ լսողական նյարդի միջեւ կապը։ Հետազոտողների խոսքով՝ դեղամիջոցը բավական մեծ թերապեւտիկ պոտենցիալ ունի։ Ներկայում դրա արդյունավետությունը գնահատվում է կամավորների վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել