• Latest news

Ծխելուց հրաժարվելը քաղցկեղի ռիսկը չի նվազեցնում. European Journal of Public Health

3 ապրիլի, 2024  22:17

Շվեդիայի Ումեոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ ծխելը առողջության համար ավելի երկարաժամկետ սպառնալիք է, քան նախկինում ենթադրվում էր: Հետազոտության արդյունքները հրապարակել է European Journal of Public Health-ը (Հանրային առողջության եվրոպական ամսագիրը):

Պարզվել է, որ թեև Շվեդիայում ծխողների թիվը կտրուկ նվազել է, սակայն բնակչության շրջանում թոքերի քաղցկեղի դեպքերը սպասվածի չափ չեն նվազում։ Միաժամանակ կանանց շրջանում աճել են թոքերի քաղցկեղի դեպքերը։

Նախկին ուսումնասիրություններից ելնելով  համարվում էր, որ թոքերի քաղցկեղի առաջացման վտանգը կտրուկ և արագ նվազում է ծխելը թողնելուց հետո։ Օրինակ, մինչև 50 տարեկանը ծխելը թողած մինչև 75 տարեկանը թոքերի քաղցկեղով հիվանդների թիվը 16 տոկոսից նվազել է՝ հասնելով մինչև 3 տոկոսի:

Այնուհանդերձ, գիտնականները մատնանշել են փաստը, որ Շվեդիայում 75-79 տարեկան տղամարդկանց շրջանում թոքերի քաղցկեղը 1970 թվականին նույնքան տարածված է եղել, որքան 2021-ին։

Մաշկային քաղցկեղի դեպքերի թիվը կտրուկ նվազել է, մինչդեռ 2021 թվականին ադենոկարցինոմայի դեպքում այն աճել է վեց անգամ։ Ընդ որում, կանանց շրջանում թոքերի քաղցկեղի երկու տեսակներն էլ նույն մակարդակի վրա են, ինչ տղամարդկանց շրջանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել