• Latest news

Հոնկոնգում առաջին անգամ կապիկի հերպեսով վարակման դեպք է գրանցվել

4 ապրիլի, 2024  14:27

Հոնկոնգում գրանցվել է B վիրուսով վարակման առաջին դեպքը, վիրուսը հայտնի է որպես «կապիկի հերպես»։ Այդ վիրուսով նախկին վարակման դեպքը Չինաստանում հանգեցրել է պացիենտի մահվանը։

Ինչպես տեղեկացրել է Առողջապահության պահպանման կենտրոնը, Հոնկոնգի 37-ամյա բնակիչը հոսպիտալացվել է մարտի 21-ին բարձր ջերմության եւ գիտակցության հետ կապված ախտանշաններով։ Ներկայում նա հիվանդանոցի ինտեսնիվ թերապիայի բաժանմունքում է, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Նախօրեին ոսկրածուծի նմուշի ուսումնասիրությունը ցույց է տվել B հերպեսի դրական արդյունք։

Վարակվածի ընտանիքի անդամներից ստացված տեղեկությամբ՝ վարակվածին ճանկռել էր կապիկը փետրվարի վերջին Կամ Շան այգում։

Առողջապահության պահպանման կենտրոնի ներկայացուցիչը բացատրել է, որ B վիրուսը կա մամակների թքի, մեզի եւ կղանքի մեջ, որոնք վայրի կապիկների տեսակներից մեկն են եւ հանդիպում են Հոնկոնգում։ Վարակված մարդկանց մոտ կարող են լինել գրիպ հիշեցնող ախտանշաններ, որոնք հետագայում կարող են ախտահարել կենտրոնական նյարդային համակարգը։

Կապիկի հերպեսը կամ B virus-ը կարող է լուրջ հետեւանքների հանգեցնել՝ ուղեղի բորբոքում (էնցեֆալիտ) եւ անգամ մահ։ Այն առաջին անգամ պարզվել է 1932թ. մակակ տեսակի կապիկների մոտ։ Հայտնագործությունը կատարվել է ամերիկացի վիրուսաբան Ռիչարդ Շուոփի ջանքերի շնորհիվ։ Դա կարեւոր հայտնագործություն էր, քանի որ B վիրուսը պրիմատների հերպես վիրուսի առաջին հայտնի դեպքն էր։ Այդ ժամանակվանից  կատարվել են բազմաթիվ հետազոտություններ՝ հասկանալու համար դրա կառուցվածքը, էվոլյուցիան եւ պոտենցիալ սպառնալիքները մարդու առողջության համար։

Մարդու վարակվելու վերջին դեպքը կապիկի հերպեսով գրանցվել է 2021թ. Չինաստանում։ Այդ ժամանակ 53-ամյա վիրաբույժ-հետազոտողն այն ինստիտուտից, որտեղ իրականացվում են փորձեր ոչ մարդակերպ կապիկների վրա (դրանց օգտագործում են տարբեր գենետիկ հետազոտությունների համար), մարտի սկզբին հերձել էր երկու մակակի։ Մեկ ամիս հետո նրա մոտ հայտնվել են ախտանշաններ, ինչպիսին են սրտխառնոցը, փսխումը եւ տենդը։ Մայիսի վերջին գիտնականը մահացել է, եւ Վիրուսային հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնում հաստատվել է հերպես B վիրուսի առկայությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել