• Latest news

Ի՞նչ անել, եթե կարմրուկի դեմ նախորդ պատվաստումների մասին տվյալները հասանելի չեն. Պարզաբանում

4 ապրիլի, 2024  11:23

Առողջապահության նախարարությունը պարզաբանում է, թե ինչ անել, եթե կարմրուկի դեմ նախորդ պատվաստումների մասին տվյալները հասանելի չեն:

«Նման դեպքերում խորհուրդ է տրվում լրացնել պատվաստման դեղաչափերը, ինչը թույլ է տալիս վստահ լինել, որ ոչ մի դեղաչափ բաց թողնված չէ և անձը լիովին պաշտպանված է:

Կարմրուկը սուր վարակիչ, վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, և չպատվաստված մարդկանցից 9-ը կվարակվեն կարմրուկով, եթե շփվեն կարմրուկով հիվանդ անձի հետ։

Կարմրուկի կանխարգելման ամենագործուն միջոցը երկու դեղաչափով պատվաստումն է.

  • առաջին դեղաչափը` 1 տարեկանում,
  • երկրորդը` 4 տարեկանից սկսած մինչև 6 տարեկանը»,- նշվում է պարզաբանման մեջ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել