• Latest news

Շագանակագեղձի քաղցկեղի դեպքերն ամեն տարի կավելանան եւ մինչեւ 2040թ. կկրկնապատկվեն

5 ապրիլի, 2024  18:19

Բժիշկների միջազգային կոլեկտիվը եկել է այն եզրակացության, որ շագանակագեղձի քաղցկեղի դեպքերի թիվն ամեն տարի ավելանում է՝ 2020թ. 1,4 մլն-ից մինչեւ 2,9 մլն-ի 2040թ., ինչը կհանգեցնի 85 տոկոսով մահացության ավելացման։ Հետազոտողների եզրակացությունները հրապարակվել են The Lancet գիտական ամսագրի հոդվածում։

«Շագանակագեղձի քաղցկեղի դեպքերի թիվը անշեղորեն կավելանա։ Մենք գիտենք, որ մեզ սպասվում է հիվանդացության կտրուկ աճ, որին պետք է պատրաստվել արդեն այսօր»,- ասել է Լոնդոնի քաղցկեղի ուսումնասիրման ինստիտուտի պրոֆեսոր Նիկոլաս Ջեյմսը, որի խոսքերը մեջբերել է ամսագրի մամուլի ծառայությունը։

Բժիշկները նման եզրահանգման են եկել, երբ ուսումնասիրել են այն, թե ինչպես կփոխվի շագանակագեղձի քաղցկեղով հիվանդացության մակարդակը գլոբալ մակարդակում առաջիկա երկու տասնամյակում։ Նրանք հաշվի են առել այն, թե ինչպես կփոխվեն տղամարդկանց միջին տարիքը այդ ժամանակահատվածում, Երկրի բնակչության թվաքանակը զարգացած եւ զարգացող երկրներում, առողջապահության մակարդակը եւ շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման որակը։

Այս գնահատականներն ստանալու համար գիտնականներն օգտվել են Global Burden of Disease նախագծի տվյալներից, որի շրջանակում ԱՀԿ եւ աշխարհի առաջատար գիտական կենտրոնների մասնագետները 1990-ից հետեւում են ամենատարածված հիվանդությունների զարգացման հաճախակիությանն աշխարհում, ինչպես նաեւ Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային գործակալության (IARC) տվյալները եւ նրա մասնագետների մշակած մաթեմատիկական մոդելները, որոնք նկարագրում են, թե ինչպես է փոխվելու շագանակագեղձի քաղցկեղով հիվանդացության մակարդակն առաջիկա տասնամյակներում։

Քաղցկեղով հիվանդացության արագ աճ

Օգտագործելով այս տվյալները եւ հաշվարկները՝ հետազոտողները պարզել են, որ շագանակագեղձի քաղցկեղի դեպքերի թիվը արագ կաճի ամբողջ աշխարհում անգամ դրա դեմ ուղղված բոլոր միջոցների, այդ թվում ծխելու, ավելորդ քաշի եւ սխալ սնվելու դեմ պայքարի իրականացման դեպքում։ Դա, առաջին հերթին, կապված է այն բանի հետ, որ տղամարդկանց միջին տարիքը արագ կաճի, ինչը բնորոշ կլինի եկամուտի միջին եւ ցածր մակարդակ  ունեցող երկրներին։

Դրա արդյունքում շագանակագեղձի քաղցկեղի դեպքերի ամենամյա թիվը կկրկնապատկվի մինչեւ 2040թ., ընդ որում՝ ամենամեծ քանակական աճը բաժին կընկնի Արեւելյան Ասիայի, Հարավային Ամերիկայի եւ Արեւելյան Եվրոպայի երկրներին, որոնց տարածքում ամեն տարի կլինեն ուռուցքի այդ ձեւի ավելի քան 1,2 մլն կրողներ։ Նույն կերպ կավելանա նաեւ մահերի թիվը. ամեն տարի աշխարհի այդ երեք տարածաշրջաններում շագանակագեղձի քաղցկեղից կմահանա ավելի քան 268 հազար տղամարդ։ Ամենից քիչ իրավիճակը կփոխվի Հյուսիսային Ամերիկայում եւ Արեւմտյան Եվրոպայում։

Ընդ որում՝ գիտնականները նշում են, որ ամենամեծ տոկոսային աճը բաժին կընկնի Աֆրիկայի երկրներին, ինչպես նաեւ Հարավարեւելյան Ասիայի ու Միջին Ասիայի հարավային շրջանների պետություններին, որոնցում թե՛ շագանակագեղձի քաղցկեղի հաճախակիությունը, թե՛ մահերը կավելանան ավելի քան կրկնակի։ Այս ամենը վկայում է այդ շրջաններում շագանակագեղձի քաղցկեղի սքրինինգի եւ վաղ ախտորոշման մեթոդիկաների արագ ներդրման անհրաժեշտության մասին, այդ տարածքներում նման հետազոտություններ այժմ գրեթե չեն իրականացվում։

Շագանակագեղձի քաղցկեղի մասին

Քաղցկեղի ուսումնասիրման համաշխարհային ֆոնդի (WCRF) ընթացիկ գնահատականներով՝ շագանակագեղձի չարորակ ուռուցքները քաղցկեղի տարածվածությամբ երկրորդ տեսակն են։ Ամեն տարի դրանք ախտահարում են մոտ 1,2 մլն տղամարդու եւ խլում մոտ 360 հազար կյանք։ Որպես կանոն, շագանակագեղձի քացկեղը ախտահարում է տարեց տղամարդկանց, որոնց համար այն մահվան առաջին պատճառն է՝ կապված ուռուցքների առաջացման հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել