• Latest news

Վերջին 2 ամիսներին նկատվում է քութեշով պայմանավորված հիվանդացության ակտիվություն. ԱՆ

5 ապրիլի, 2024  16:22

Վերջին 2 ամիսներին նկատվում է քութեշով պայմանավորված հիվանդացության ակտիվություն: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Հիվանդությանը բնորոշ է սեզոնայնությունը. առավել հաճախ հանդիպում է աշնան-ձմռան ամիսներին և նվազում է ամռանը, ինչպես նաև ունի օրինաչափություն կրկնվելու՝ 4-7 տարին մեկ։

Այն բնորոշվում է նշաբորբով, ընդհանուր ինտոքսիկացիայով, տենդով և առատ, մանր կետավոր ցանով։ Քութեշի հարուցիչը գրամդրական, Ա խմբի բետա-հեմոլիտիկ ստրեպտակոկն է։

Ի տարբերություն կարմրուկի և ջրծաղիկի` սովորաբար անձը վարակվում է հիվանդի կամ վարակակրի հետ սերտ, երկարատև շփման արդյունքում: Հարուցիչները կարող են փոխանցվել նաև առարկաների միջոցով (խաղալիքներ, ափսեներ, բաժակներ, գդալներ և այլն):

Գաղտնի շրջանը տևում է միջինը 2-7 օր, այն կարող է կրճատվել մինչև 1 օր և նույնիսկ մի քանի ժամ և երկարաձգվել մինչև 12 օր:

Կանխարգելիչ միջոցառումներ՝ հիվանդին անհրաժեշտ է մեկուսացնել, սահմանափակել շփումը հիվանդի հետ, առանձնացնել նրա սպասքը ընդհանուրից և օգտագործումից հետո պարտադիր ենթարկել ախտահանման: Քութեշի դեմ կանխարգելիչ պատվաստումներ չեն իրականացվում»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել