• Latest news

Հայաստանում կատարվել է հազվադեպ հանդիպող բարորակ բնածին ուռուցքի վիրահատություն

9 ապրիլի, 2024  10:43

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում կատարվել է բարդ վիրահատական միջամտություն՝ Մանկական վիրաբուժության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ Նիկոլայ Դալլաքյանի ղեկավարությամբ:

Հիվանդանոցից NEWS.am-ին հայտնում են, որ կլինիկա դիմած 2 տարեկան երեխան ունեցել է հետևյալ գանգատները՝ որովայնի ցավ, փսխում, ջերմություն:

Կատարված հետազոտությունների ժամանակ երեխայի մոտ որովայնի խոռոչում հայտնաբերվել է կիստոզ գոյացություն 8*6 սմ չափի:

Կատարվել է վիրահատություն՝ հեռացնելով մանկական հասակում բավականին հազվադեպ հանդիպող բարորակ բնածին ուռուցք՝ միջընդերքի լիմֆանգոմիա:

«Մասնագետներն իրականացրել են ստորին միջային որովայնահատում, բարակ աղու մասնատում՝ գոյացության հեռացում, բարակ աղու բերանակցում ծայրը ծայրին: Հետվիրահատական ընթացքն անցել է հարթ, երեխան դուրս է գրվել լավացումով»,-հայտնում են հիվանդանոցից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է