• Latest news

Դեպրեսիան բարձրացնում է կաթնագեղձի քաղցկեղից մահացության հավանականությունը. EclinicalMedicine

9 ապրիլի, 2024  17:24

Կազանի պետական բժշկական համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ դեպրեսիան կարող է բարձրացնել կաթնագեղձի քաղցկեղից մահացության հավանականությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են  EClinicalMedicine կայքում։

Ռուսաստանցի գիտնականների աշխատանքը նախորդ հետազոտությունների մետա-վերլուծություն է՝ պարզելու համար կաթնագեղձի քաղցկեղից մահացության եւ հաջող բուժման գործոնները։ Նշվել է, որ վերլուծվել են անգլիալեզու հետազոտությունները, որոնց մասնակցել է ավելի քան հարյուր կամավոր։

Արդյունքները ցույց են տվել, որ դեպրեսիայի տարածվածությունը կաթնագեղձի քաղցկեղով հիվանդների մոտ տատանվում է 4,5-38 տոկոսի շրջանակում։ Նման հոգեկան խանգարման առկայությունը 50 տոկոսով բարձրացնում է 1-3-րդ փուլերի կաթնագեղձի քաղցկեղ ունեցող պացիենտների մահացու ելքի հավանականությունը բոլոր պատճառներից (այդ թվում կապված հիվանդությունների հետ)։ Պարզվել է նաեւ, որ կյանքից հեռանալու ամենամեծ վտանգը (2-25-ակի ավելացում) առկա է վաղ փուլերում (1-ին եւ 2-րդ փուլերում)։

Կաթնագեղձի ոչ մետաստատիկ քաղցկեղ ունեցող կանանց մոտ, որոնք տեղեկացրել են թեթեւ կամ չափավոր դեպրեսիայի մասին ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո մի քանի շաբաթվա ընթացքում, մահացու ելքի հավանականությունը մոտ 2,5 անգամ ավելի բարձր է հաջորդ 8-15 տարիների ընթացքում, քան խանգարման աննշան նշաններ ունեցող կամ առհասարակ դրանք չունեցող կանանց մոտ։

Գիտնականները նշել են, որ դեպրեսիան քաղցկեղի դեպքում որ միայն իջեցնում է մարդու կյանքի որակը, այլեւ ողջ մնալու ցածր մակարդակի անկախ ցուցիչ է։ Նրանք հայտնել են, որ կաթնագեղձի քաղցկեղ ունեցող պացիենտների հոգեկան բարեկեցության ուղղությամբ տարվող աշխատանքը (հոգեթերապիա եւ բուժում հակադեպրեսանտներով) կարող է նվազեցնել սթրեսի մակարդակը եւ բարձրացնել հաջող բուժման հավանականությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է