• Latest news

Հայտնաբերվել են իմունոթերապիային՝ թոքերի քաղցկեղի մետաստազները ոչնչացնելուն խանգարող մանրէներ

10 ապրիլի, 2024  01:12

Ամերիկացի և եվրոպացի մոլեկուլային կենսաբանները հայտնաբերել են, որ թոքերի քաղցկեղի մետաստազները զգալիորեն ավելի դիմացկուն են դառնում իմունոթերապիայի նկատմամբ, եթե այս երկրորդական ուռուցքներում առկա են Fusobacterium սեռի բակտերիաների գաղութներ: Դրա մասին երեքշաբթի հայտնել է Նիդերլանդների քաղցկեղի հետազոտական ինստիտուտի (NCI) մամուլի ծառայությունը։

NCI-ի հետազոտող Այրիս Միմպենը հայտնել է, որ  իրենց հետազոտությունը ճանապարհ է հարթում մետաստազային թերապիայի բակտերիաների ոչնչացման ուղղված նոր ձևերի մշակման համար, որոնք խթանում են ուռուցքի աճը և պաշտպանում դրանք իմունոթերապիայի հետևանքներից:

«Հիմա ավելի լավ ենք հասկանում՝ ինչպես են ուռուցքների ներքին միջավայրի՝ մեծ թվով տարբեր տեսակի բջիջներ պարունակող բաղադրիչները, ներառյալ բակտերիաները, ազդում միմյանց վրա», - ասում է գիտնականը:

Գիտնականները նման եզրակացության են հանգել քաղցկեղի մետաստազների՝ մեծ թվով տեսակների ներքին միջավայրի կառուցվածքի ուսումնասիրությանն ուղղված լայնածավալ նախագծի շրջանակում:

Ընդհանուր առմամբ, մոլեկուլային կենսաբաններն ուսումնասիրել են քաղցկեղի 26 տարբեր տեսակների երկրորդական ուռուցքների ավելի քան 4100 նմուշների պարունակությունը և վերլուծել, թե ինչպես են դրանցում առկա բակտերիաների տեսակների բազմազանությունն ու քանակը ազդում ուռուցքների աճի վրա:

Սկզբում հետազոտողներն ակնկալում էին մեծ քանակությամբ մանրէներ տեսնել միայն աղիների և մարսողական այլ օրգանների քաղցկեղի հետ կապված մետաստազներում:

Նրանց վերլուծությունը ցույց է տվել, որ բակտերիաները ներկա են գրեթե բոլոր մետաստազներում, և շատ դեպքերում դրանց տեսակների կազմը և քանակը մեծապես ազդել են ուռուցքային բջիջներում գեների գործունեության, նրանց նյութափոխանակության արագության և տարբեր տեսակի թերապիաների նկատմամբ դիմադրության վրա:

Մասնավորապես, գիտնականները պարզել են, որ թոքերի քաղցկեղի մետաստազների ներսում Fusobacterium տեսակի մեծ քանակությամբ մանրէների հայտնվելը հանգեցրել է ուռուցքային բջիջների դիմադրողականության զգալի աճի նիվոլումաբի և իմունոթերապիայի այլ ձևերի նկատմամբ, երբ իմունային համակարգն ավելի ակտիվորեն է հարձակվում ուռուցքների վրա:

Իր հերթին, Actinomyces, Bacteroidetes և Prevotella տեսակների բակտերիաների առկայությունը մետաստազների այլ ձևերում, ընդհակառակը, մեծացրել է քաղցկեղի բուժման արդյունավետությունը:

Հետազոտողների կարծիքով՝ իրենց հավաքած տեղեկությունը մատնանշում է նոր թերապիաների ստեղծման հնարավորության մասին, որոնք կբարձրացնեն քաղցկեղի իմունոթերապիայի արդյունավետությունը, ինչպես նաև մետաստազների դեմ պայքարի հնարավոր այլ մեթոդներ:

Հետազոտողները եզրակացրել են, որ դա զգալիորեն կբարձրացնի այն հիվանդների գոյատևման հավանականությունը, որոնց օրգանիզմում առաջնային ուռուցքների հեռացումից կամ ոչնչացումից հետո երկրորդական ուռուցքներ են առաջացել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել