• Latest news

Ճապոնիայոմ ենթաստամոքսային գեղձի բջիջները խոզից կպատվաստեն մարդուն. Yomiuri

10 ապրիլի, 2024  14:07

Հետազոտողների խումբը՝ ճապոնական Միջազգային բժշկական պետական կենտրոնի փորձագետների ղեկավարությամբ, նախատեսում է հաջորդ տարի Ճապոնիայում իրականացնել խոզից մարդուն  ենթաստամոսքային գեղձի էնդոկրին հորմոն-բջիջների փոխպատվաստում, որոնք հայտնի են որպես Լանգերհանսի կղզյակներ։ Այս մասին տեղեկացրել է Yomiuri թերթը։

Պարբերականի տեղեկացմամբ՝ այդ բջիջները, որոնք պատասխանատու են արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորման համար, կփոխպատվաստվեն առաջին տեսակի շաքարային դիաբետ ունեցող պացիենտին։ Գիտնականները հուսով են, որ դա կօգնի զգալիորեն նվազեցնել ինսուլինի ներարկումների անհրաժեշտությունը։

Որպեսզի կանխվի բջիջների վանումը փոխպատվաստումից հետո՝ դրանք կտեղակայվեն 0,5-1 միլիմետր տրամագծով հատուկ պարկուճներում՝ փոքրիկ ճեղքերով, որոնցով ինսուլինը կմատակարարվի արյուն՝ շաքարի բարձր մակարդակի դեպքում։

Այս տարի Ճապոնիայում հաջողությամբ ստացել են գենետիկորեն մոդիֆիկացված խոզ, որի օրգաններն ապագայում կարելի է փոխպատվաստել մարդուն՝ առանց վանման վտանգի։

Սկզբում այս տեխնոլոգիան մշակվել է ամերիկյան կենսատեխնոլոգիական ընկերության կողմից։

Ճապոնացի մասնագետները կարողացել են հաջող կլոնավորել  գոճի՝ օգտագործելով ԱՄՆ-ից բերված բջիջները։

ԱՄՆ-ում անցած տարվա աշնանը կատարվել է մարդուն մոդիֆիկացված խոզի սրտի փոխպատվաստման աշխարհում երկրորդ վիրահատությունը։ Այդ վիրահատությունը նրա կյանքը երկարացրել է վեց շաբաթով, բայց հետո 58-ամյա տղամարդը մահացել է։

Մերիլենդի համալսարանի գիտնականները, որոնք կատարել էին վիրահատությունը, խոստովանել են, որ վերջնարդյունքում տեղի է ունեցել պատվաստված սրտի վանում։

Քսենոփոխպատվաստման խնդիրը երկար ժամանակ մնում էր օտարածին հյուսվածքների վանումը իմունային համակարգի կողմից։ Շնորհիվ գենային ինժեներիայի՝ կենսաբանները սկսել են մոտենալ այդ խնդրի լուծմանը միայն անցած տասնամյակի սկզբին։

Բայց նման հետազոտություններն ուղեկցվում են բազմաթիվ վեճերով, ներառյալ էթիկայի ասպեկտները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել