• Latest news

BRCA2 գենի կրողների մոտ շաքարի օգտագործումը մեծացնում է քաղցկեղի առաջացման վտանգը. Cell

15 ապրիլի, 2024  16:41

Սինգապուրի ազգային համալսարանի (NUS) գիտնականները պարզել են, որ BRCA2 գենի մուտացիա ունեցող մարդկանց (հիմնականում կանանց) դեպքում քիմիական նյութը, որն արտադրվում է, երբ օրգանիզմը քայքայում է շաքարը, կարող է մեծացնել քաղցկեղի առաջացման վտանգը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell ամսագրում:

Հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են BRCA2 գենի թերի տարբերակներով կամավորների ԴՆԹ-ն, որը կապված է ձվարանների և կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի հետ: Հետազոտողները փորձել են բացահայտել ուռուցքի առաջացման մեխանիզմները:

Պարզվել է, որ թերի BRCA2 ունեցող մարդկանց բջիջները զգայուն են մեթիլգլյոքսալի՝ գլիկոլիզի կողմնակի արտադրանքի ազդեցության նկատմամբ (մետաբոլիկ գործընթաց, որը գլյուկոզան վերածում է էներգիայի՝ տրոհելով սննդային շաքարը): Գիտնականների կարծիքով՝ մեթիլգլյոքսալի կուտակումը կարող է վնասել ԴՆԹ-ն և ժամանակավորապես ապաակտիվացնել որոշ գեներ, որոնք կանխում են քաղցկեղի զարգացումը։

Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ նախադիաբետով կամ շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ մեթիլգլյոքսալի մակարդակն օրգանիզմում կարող է մեծացնել քաղցկեղի առաջացման հավանականությունը, նույնիսկ եթե BRCA2-ը նորմալ է գործում:

Գիտնականների կարծիքով՝ մեթիլգլյոքսալի կոնցենտրացիան օրգանիզմում կարելի է վերահսկել ճիշտ սնվելու և ֆիզիկական ակտիվության միջոցով։ Նման միջոցները կարող են նվազեցնել քաղցկեղի առաջացման վտանգը այն մարդկանց մոտ, ովքեր ի սկզբանե հակված են հիվանդությանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է