• Latest news

Ինչպես տոներից հետո վերադառնալ սովորական կյանքին

24 դեկտեմբերի, 2013  09:57

Սուրբ ծնունդը (կաթոլիկ) սարերի հետեւում չէ, եւ մեր ստամոքսները կլցվեն սննդի մեծ քանակություններով: Տարվա այս ժամանակահատվածում որոշ շռայլություններ թույլ տալու մեջ ոչ մի վատ բան չկա։ Ո՞վ կարող է  հրաժարվել մեկ բաժակ տաք անանուխով շոկոլադից: Այնուամենայնիվ շատ դժվար կլինի գնալ առավոտյան վազքի կամ յոգայիի պարապմունքների լիքը ստամոքսով:

Փորձեք հաղթահարել ծուլությունը: Ահա 9 խորհուրդ Fox News-ից՝ տոներին ֆիզիկական վիճակը պահպանելու համար.

1.Սկսեք ինչքան հնարավոր է շուտ: Ինչքան երկար դուք նստակյանց կենսակերպ վարեք, այդքան  ավելի դժվար կլինի ստիպել, որ ձեր մարմինը նորից շարժվի: Մի սպասեք հունվարի 1-ին , որպեսզի նորից սկսեք մարզվել:

2.Վերաբերվեք մարզումներին ինչպես սթրեսից ազատվելու միջոցի: Տոնական ժամանակաշրջանը կարող է լարված լինել: Միլիոնավոր առաջադրանքներ կարող են լինել, սահմանափակ գումարով միլիոնավոր նվերներ է պետք գնել, եւ միլիոնավոր մարդկանց հետ հանդիպել: «Ես ժամանակ չունեմ»,- թվում է թե բավականին լավ պատճառաբանություն է՝ մարզասրահ այցելությունը բաց թողնելու համար: Սխա՛լ է: Մարզման մասին մտածեք որպես սթրեսից ազատվելու հիասքանչ միջոց:

3.Շփման ժամանակահատված. սա տարվա այն ժամանակն է, երբ մենք շփվում ենք մեր հարազատների եւ ընկերների հետ: Ձեր համալսարանական ընկերը  պարտադիր ուզում է տեսնել ձեզ: Ձեր զարմիկը քաղաքում է եւ շատ մեծ ցանկություն ունի ձեզ հանդիպելու: Շփման ժամանակը համատեղեք ինչ-որ ակտիվ գործունեության հետ: Խոսացեք քայլքի ժամանակ, կամ վազեք մինչեւ մոտակա սրճարանը: Հրավիրեք ձեր ընկերոջը պիլատեսով զբաղվելու, իսկ հետո ընթրեք միասին: Եւ մարզումը հաճելի կլինի, եւ ձեր ընկերը գոհ կմնա:

4.Ուղղակի սկսեք: Ինչքան հեռու եք մնում առօրյա ֆիտնեսից, այդքան հետո ավելի դժվար կլինի: Արեք ատաջին քայլը:

5.Ինչ-որ նոր բան փորձեք:  Երբեմն դժվար է վերադառնալ, քանի որ ձեզ այնտեղ ձանձրալի է: Ուրիշ տեղ գնացեք, նոր տեղ գտեք, փորձեք CrossFit սեանսների  կամ կրավ-մագայի դասերի գնալ: Միլիոնավոր մարզման դասեր եւ ծրագրեր կան: Գտեք ձեզ ավելի հոգեհարազատը:

6.Փոխեք  տրամադրվածությունը: Ես լավ մարզավիճակում չեմ։ Ես այնքան գեր եմ: Ես երբեք հնարավորություն չեմ ունենա վերադառնալու իմ մարզումներին: Խնդիրն այն է, որ այս մտածելակերպը լավ խթան չէ: Ով ուզում է աշխատել, իրեն վա՞տ է զգում:  Ժամանակն է  փոխել ձայնապնակը: Փորձենք դիտարկել ժամանակավոր դադարի հետ կապված դրական կողմերը: Հնարավոր է դա ժամանակ տվեց ձեր օրգանիզմին վերականգնվել վնասվածքներից: Հնարավոր է օրվա մեջ մեկ ժամը ձեզ հնարավորություն տվեց ավելի շատ ժամանակ անց կացնել ամուսնու կամ երեխաների հետ: Ամեն դեպքում գնահատեք դրական կողմերը: Դուք սարսափելի մարդ չեք, եթե բաց եք թողել ֆիտնեսի մի քանի մարզումներ, մենք բոլորս դա անում ենք: Ուղղակի հիմա ժամանակն է վերադառնալ մարզումներին:

7.Ավելի հանգիստ: Դադարից հետո ձեր առաջին մարզումը հավանաբար սովորականից ավելի դժվար կլինի: Մի դադարեցրեք մարզումները դրա պատճառով եւ դժգոհություն մի հայտնեք ինքներդ ձեզանից: Վաղը ավելի հեռուն կգնաք եւ ավելի շատ կաշխատեք:

8.Հետուեք նախօրոք սահմանված ծրագրին: Դժվար է առանց ծրագրի վերադառնալ մարզումներին: Հստակ եւ կոնկրետ ծրագիր մշակեք մոտ օրերի համար: Օրինակ՝ ես պատրաստվում եմ մարզվել երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ աշխատանքից առաջ: Երկուշաբթի եւ ուբաթ ես ֆիտնես եմ անելու, հետո 2 կմ կվազեմ, իսկ չորեքշաբթի հեծանվասպորտով եմ զբաղվելու: Ձեզ մնում է միայն հետեւել ձեր ծրագրին:

9.Խրախուսեք ինքներդ ձեզ: Ձեր համար ինչ-որ պարգեւատրում մտածեք ֆիտնեսի որոշակի ժամաքանակի համար: Ֆիտնեսի եք վերադարձել 2 շաբաթվա ընթացքու՞մ, մատնահարդարման գնացեք: Արդեն մեկ ամիս է ինչ մարզվում ե՞ք: Գնեք այն գեղեցիկ տաբատը՝ յոգայով զբաղվելու համար, որը դուք աչքադրել եք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է