• Latest news

Նստակյաց կյանքը կարող է քաղցկեղի առաջացման ռի՞սկ խթանել

29 հոկտեմբերի, 2014  10:47

Վերջերս իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ նստակյաց կյանք վարող մարդկանց մոտ քաղցկեղի որոշ տեսակների առաջացման բարձր ռիսկ է գործում: Գաղտնիք չէ, որ ֆիզիկական ակտիվության պակասը կարող է ճարպակալման պատճառ դառնալ, ինչն էլ քաղցկեղի առաջազման ռիսկի գործոն է համարվում:

Խնդրո առարկա եզրակացությանը հանգած գիտնականները նախկինում՝ գրեթե 70 հազար քաղցկեղով հիվանդ մասնակիների շրջանում իրականացված 43 հետազոտությունների արդյունքներն են վերլուծել՝ պարզելու համար, որ նստակյաց կյանքը կարող է էնդոմետրիալ, հաստ աղիքի եւ թոքերի քաղցկեղի առաջացում հրահրել: 

Որոշ մարդկանց թվում է, թե օրական ժամուկես տեւողությամբ վարժությունների շնորհիվ կարելի է, ֆիզիկական ակտիվությանն առնչվող հարցը փակված համարելով, մնացած 9 ժամը նստած անցկացնել: Մինչդեռ ֆիզիկական ցածր ակտիվությամբ բնորոշվող դրվագների տեւողությունը նույնպես խիստ կարեւոր է՝ առողջության պահպանման տեսանկյունից:

Այնպես որ, փորձագետների պնդմամբ, հարկավոր է ժամը մեկ գոնե 5 րոպե տեւողությամբ ֆիզիկական բարձր ակտիվություն ապահովելու միջոց գտնել:

Օրինակ՝ աշխատավայրում մի քանի մետր հեռավորությամբ նստած քարտուղարուհուն էլեկտրոնային նամակ ուղարկելու կամ զանգահարելու փոխարեն, երբեմն կարող եք անձամբ մոտենալ՝ հուզող հարցը քննարկելու համար:

Մի շարք այլ միջոցառումներ եւս կան, որոնց օգնությամբ աշխատավայրում ֆիզիկական ակտիվության մակարդակը նորմայի սահմաններում պահելու հնարավորություն կունենաք: Ստորեւ դրանցից մի քանիսն ենք ներկայացնում.

• Յուրաքանչյուր ժամը մեկ միջանցք դուրս եկեք ՝ ջուր խմելու համար

• Հեռախոսով խոսելիս ոտքի կանգնեք

• Գործընկերներին այցելությունները ոչ թե միանգամից, այլ յուրաքանչյուրի մոտ՝ ժամը մեկ կատարեք:

Այդուհանդերձ, հետաքրքրական է այն, որ նստակյաց կյանքի եւ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի միջեւ կորելյացիոն կապ չի հայտնաբերվել, թեեւ վերջինս, հաստ աղիքի եւ էնդոմետրիալ քաղցկեղի հետ միասին, ճարպակալման հետ է ասոցացվում: Իսկ ահա թոքերի քաղցկեղը, որպես այդպիսին, ճարպակալման հետ որեւէ առնչություն չունի եւ գլխավորապես ծխելու սովորության արդյունքում է ի հայտ գալիս: Գիտնականների մեկնաբանմամբ, երեւույթի պատճառը կարող է այն հանգամանքը լինել, որ ծխող մարդիկ, թոքերի թույլ գործառնականության արդյունքում, հակված չեն բարձր ֆիզիկական ակտիվություն դրսեւորել:

Այդուհանդերձ, նմանատիպ հետազոտությունները, որքան էլ մեծ կարեւորություն ներկայացնեն՝ արդյունքների տեսանկյունից, չեն կարող երույթների միջեւ կապերի առկայության հաստատման եւ դրանց համար պատասխանատու մեխանիզմների բացահայտման կատարյալ միջոց համարվել, քանի որ մասնակիցների հիշողությունների, դիտարկումների եւ խոստովանության վրա են հիմնվում՝ առ այն, թե օրվա ընթացքում որքան ժամանակ կարող են նստած անցկացնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է