• Latest news

Կոկոսի յուղի 5 օգտակար հատկությունների մասին

16 նոյեմբերի, 2014  17:21

Կոկոսի յուղը գլխավորապես իր այուրվեդիկ նշանակությամբ է մտապահվում: Հատկապես վերջերս սուպերմարկետների եւ դեղատների այցելուները հաճախ են կոկոսի յուղի՝ բերանի առողջությունը պահպանելու հատկության մասին հիշում, սակայն ընթերցողը պետք է տեղյակ լինի, որ հակաբակտերիալ եւ հակասնկային գերհատկություններով օժտված բաղադրիչի առողջարար ազդեցությունները միայն ատամներով չեն սահմանափակվում: Կոկոսի յուղը համընդհանուր սպեղանի է եւ կարող է ողջ առողջության վրա դրական իմաստով խորը ներգործություն թողնել:  Խոսքը, մասնավորապես, օրգանիզմում առկա գործընթացների սահուն եւ արդյունավետ ընթացքի ապահովմանն է վերաբերում: Բացի այդ էլ, կոկոսի յուղը շղթայի միջին երկարությամբ՝ հակաօքսիդանտային հատկություններ ունեցող եւ այլ միներալների կլանմանը նպաստող ճարպաթթուների լայն համադրություն է պարունակում, հաղորդում է Medical Daily-ն:

Ստորեւ դրա՝ առողջության վրա ներգործողության 5 եղանակ ենք ներկայացնում.

1. Խոլեստերինի մակարդակի նվազեցում

Կոկոսի յուղը հագեցած ճարպերի հարուստ պաշարով է աչքի ընկնում, որոնք բարձր խտության լիպոպրոտեինների (լավ խոլեստերինի) մակարդակի աճ խթանելու եւ սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը նվազեցնելու հատկություն ունեն: Այն նաեւ շղթայի կարճ եւ միջին երկարությամբ ճարպաթթուների, մասնավորապես, ի շարս այլ օգտակար հատկությունների, խոլեստերինի մակարդակը նվազեցնելու ներուժ դրսեւորող լաուրինաթթվի, կապրինաթթվի եւ միրիստինաթթվի ինքնատիպ խառնուրդ է հանդիսանում:

2. Ավելորդ քաշից ազատում

Կոկոսի յուղի բաղադրության մեջ առկա՝ շղթայի միջին երկարությամբ տրիգլիցիդները, ի տարբերություն ճարպերի այլ տեսակների, էներգիայի սպառման անհամեմատ ավելի բարձր տեմպերի կարող են հանգեցնել: Խիրոպրակտիկ բժիշկ, Գուդյեր քաղաքում գործող Արիզոնայի դիետոլոգիական կենտրոնի սեփականատեր դոկտոր Ալեք Ռայնհարթի հավաստիացմամբ, շղթայի միջին երկարությամբ տրիգլիցիդները օրգանիզմում շաքարի հետ համադրելի արագությամբ են մարսվում եւ, հետեւաբար, ավելորդ քաշի հանգեցնող ճարպային բջիջների կուտակումների լրացում չեն կարող հրահրել:

3. Մաշկի խոնավեցում

Կոկոսի յուղը, E վիտամինի բաղադրության եւ հակաօքսիդանտային ակտիվության շնորհիվ, կարող է նաեւ մաշկի խոնավեցման նպատակով կիրառվել: Հատկանշական է, որ օքսիդացումը հյուսվածքների վնասման եւ մաշկի ծերացման գլխավոր պատճառներից մեկն է հանդիսանում:

Մաշկաբան Սինտիա Բեյլիի հավաստիացմամբ, «որպես քսուք կիրառման պարագայում կոկոսի յուղը կարող է ոչ միայն մաշկի խոնավեցման, այլ նաեւ՝ ոսկեգույն ստաֆիլակոկ անվամբ հայտնի մաշկային մանրէի չեզոքացման հանգեցնել»:

Կոկոսի յուղի հակամիկրոբային հատկանիշները նաեւ ակնեի, էկզեմայի, փսորիազի եւ ստաֆիլակոկային վարակների դեմ պայքարի շրջանակում օգտակար կգտնվեն:

4. Ուղեղի գործառույթների բարեկարգում

Շղթայի միջին երկարությամբ տրիգլիցիդները, գլյուկոզայի նմանությամբ, «վառելիքի այլընտրանքային աղբյուր» են հանդիսանում՝ ուղեղի եւ նյարդային համակարգի համար: Մինչդեռ հայտնի է, որ շաքարի չարաշահումը կարող է մի շարք նյարդաբանական խնդիրների, ներառյալ՝ դոկտոր Ռայնհարթի դիտարկմամբ՝ «երրորդ տիպի շաքարախտի»՝ Ալցհեյմերի հիվանդության առաջացման հանգեցնել, որի առկայության պայմաններում ուղեղն արգելափակում է գլյուկոզայի մատարակարումն ու, սնունցման պակասի հետեւանքով, ընդհանուր նյարդային դեգեներացիայի վտանգ ստեղծում:

Իսկ ահա շղթայի միջին երկարությամբ տրիգլիցիդները, ինչպես 2004թ.-ին Neurobiology of Aging ամսագրում նկարագրություն գտած հետազոտության արդյունքներն են վկայում, Ալցհեյմերի՝ մեղմ արտահայտված հիվանդությամբ տառապող մարդկանց ուղեղի գործառույթները բարեկարգելու ներուժ ունեն: 

5. Մանրէների, վիրուսների եւ սնկերի չեզոքացում

Կոկոսի յուղի մեջ լաուրինաթթու է առկա, ինչը հակասնկային, հակավիրուսային եւ հակաբակտերիալ հատկանիշներ ունի: Այն, մոնոլաուրինի հետ միասին, մի շարք վտանգավոր պաթոգեններ, ոսկեգույն ստաֆիլակոկը՝ ներառյալ, վերացնելու հատկություն է դրսեւորում: Բացի այդ էլ, կոկոսի յուղն այլ սնուցիչների՝ վիտամինների եւ միներալների մարսողությանն է նպաստում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է