• Latest news

Որտե՞ղ եւ ու՞մ է պետք դիմել, եթե դեղամիջոցների որակի վերաբերյալ կասկածներ ունեք

20 նոյեմբերի, 2014  16:35

Եթե որեւէ դեղամիջոցի որակի վերաբերյալ կասկածներ ունեք, կամ այն օգտագործելու ընթացքում ի հայտ են եկել կողմնակի երեւույթներ, որոնք դեղի ներդիր-թերթիկի մեջ նկարագրված չեն եղել, դա պատճառ չէ ասել, թե իբրեւ «բոլոր դեղերը կեղծ են», եւ ոչինչ չանել: Հայաստանում գործում է մարմին, որին նման դեպքերում պետք է դիմել:

Դեղամիջոցների հետ առաջացած ցանկացած խնդրի դեպքում, մասնավորապես, եթե կան չնկարագրված կողմնակի երեւույթներ կամ դեղի որակի վերաբերյալ կասկածներ, պետք է դիմել ՀՀ ԱՆ Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն: Այս մասին մեզ նշված կենտրոնի տնօրենի տեղակալ Լիլիթ Ղազարյանն է պատմել:

Նրա խոսքով՝ առանց համապատասխան հետազոտությունների հնարավոր չէ ստուգել դեղամիջոցի որակը կամ պարզել, թե ինչու է հիվանդի մոտ կոնկրետ դեղի արդյունավետությունը նվազել. Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը կարող է նման հետազտություններ իրականացնել; այն կարող է նաեւ պարզել, արդյոք դեղամիջոցը Հայաստան օրինական ճանապարհով է ներմուծվել: Այդ իսկ պատճառով, մասնագետը խնդրում է, որ ցանկացած բողոք, ցանկացած խնդիր ներկայացվի փորձագիտական կենտրոն: Դա շատ կարեւոր է բոլոր ՀՀ քաղաքացիների համար, քանի որ նման բողոքից հետո անցկացված հետազոտության արդյունքում կարող է հայտնաբերվել եւ շրջանառությունից հանվել, օրինակ, ինչ-որ անորակ դեղամիջոց:

Լիլիթ Ղազարյան նաեւ հիշեցրել է, որ որեւէ դեղ անվտանգ չէ՝ բացարձակ անվտանգ դեղ գոյություն չունի: Իհարկե, ցանկացած դեղ շուկա մտնելուց առաջ մի շարք հետազոտությունների եւ փորձաքննությունների է ենթարկվում, բայց չի բացառվում, որ դրա կիրառման արդյունքում կարող են ի հայտ գալ նոր, մինչեւ դրա գրանցումը չարձանագրված երեւույթներ, որոնց մասին պետք է անպայման տեղեկացնել համապատասխան մարմիններին, տվյալ դեպքում՝ Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն:

ՀՀ ԱՆ Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի հեռախոսահամարն է 222-133: Գործում է նաեւ թեժ գիծ՝ 237-265 եւ 773-368 հեռախոսահամարներով:

Բողոքները կարող եք ներկայացնել ինչպես հեռախոսով, այնպես էլ կենտրոնի պաշտոնական կայքի առցանց բողոքի հայտագիրը լրացնելով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է