• Latest news

Հիշողության վատթարացման մեղավորը կարող է թվածքի նկատմամբ սերը լինել

20 նոյեմբերի, 2014  22:02

Թխվածքաբլիթների եւ թխվածքի այլ տեսակների բաղադրիչը հանդիսացող տրանս-ճարպերը կարող են բացասական ազդեցություն թողնել՝ հիշողության որակի վրա, համոզված է Բեատրիս Գոլոմբը՝ Քալիֆորնիայի համալսարանից: Առավելագույնը 45 տարեկան 1000 առողջ կամավորների շրջանում իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ բոլորից շատ տրանս-ճարպեր օգտագործող մարդիկ առավել ցածր արդյունքներով են հիշողության ստուգմանը միտված թեստեր հանձնում: Ավելին, նույնիսկ տարիքով, կրթության մակարդակով եւ դեպրեսիայի առկայությամբ պայմանավորվող դեպքերը բացառելուց հետո գիտնականները հիշյալ ճարպերի եւ հիշողության որակի միջեւ որոշակի կապ են նկատել, հաղորդում է The Daily Mail-ը:

Գոլոմբի եզրակացությունը մտահոգությունների տեղիք է տալիս. չէ՞ որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հիշողության կորուստ առավել հաճախ հարաբերականորեն երիտասարդ մարդկանց մոտ է նկատվում: Բացի հիշողության որակի վրա ազդեցությունից, տրանս-ճարպերը նաեւ, ինչպես բազմաթիվ նախընթաց հետազոտությունների արդյունքներն են վկայում, մարմնի զանգվածի աճ, ագրեսիվություն եւ սրտանոթային հիվանդությունների առաջացում հրահրելու հատկություն ունեն:

Ստացվում է, որ վաճառքի հանված սննդամթերքի «կյանքի երկարաձգման» նպատակով կիրառվող ճարպերն ի վերջո դրանց սպառողների կյանքն են կարճացնում եւ բարդացնում:

Հետազոտության շրջանակում հիշողության որակը հետեւյալ կերպ է ստուգվել. մասնակիցներին մեկական բառ պարունակող 104 քարտեր են ցուցադրվել: Ընդ որում, թեստ հանձնողը պետք է ամեն անգամ հիշեր՝ նո՞ր է բառը, թե՞ նախորդ քարտերից որեւէ մեկի հետ համըկնվող: Գիտնականները պարզել են, որ տրանս-ճարպերի յուրաքանչյուր հավելյալ գրամը պատասխանների ճշտության՝ 0,76 բառով կրճատման է հանգեցնում:

Առավել ակտիվորեն ճարպեր օգտագործող մարդիկ, մասնավորապես, 11 բառով ցածր ճշտույթամբ են հարցերին պատասխանել, ինչը 10 տոկոսով ցածր է գրեթե տրանս-ճարպեր չօգտագործող մասնակիցների ցուցաբերած արդյունքներից:

Տրանս-ճարպերը նույնիսկ հագեցած ճարպերից էլ վտանգավոր են, քանի որ, փորձագետների զգուշացմամբ, կարող են սրտանոթային հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել