Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դիտարկում է օրվա ռացիոնում շաքարի ներկայիս քանակի կրճատումը մինչեւ ընդունված օրաբաժնի կեսը։
Համաձայն նոր պահանջների՝ շաքարի օրական չափաբաժինը պետք է կազմի հինգ թեյի գդալ՝ մոտավորապես այնքան, որքան պարունակվում է մեկ «Մարսի» կամ լիմոնադի կես շշի մեջ, հաղորդում է Newsmax Health-ը:
«Ես կհամաձայնեի շաքարի օգտագործումը կրճատել հինգ տոկոսով»,- նշեց Շրինատ Ռեդդին՝ սրտաբան եւ ԱՀԿ-ի փորձագետների խմբի անդամ:
ԱՄՆ-ի առողջապահության վիճակագրության Ազգային կենտրոնի եւ հիվանդությունների վերահսկամ եւ կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ մարդկանց մեծամասնությունն իրենց ընդհանուր կալորիաների 13%-ը ստանում է շաքարի ավելացումից: Դա ոչ միայն լրացուցիչ կալորիաներ է տալիս՝ մեզ ավելի գեր դարձնելով, այլ շաքարի պատճառով սննդի ռացիոնում պակասում են այնպիսի օգտակար բաղադրիչներ, ինչպիսիք են մրգերը, բանջարեղենը եւ այլ սննդարար մթերքներ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր