• Latest news

Յուղոտ սնո՞ւնդ եք օգտագործել. վայրի հապալաս կերեք

23 դեկտեմբերի, 2014  12:52

Որպես կանոն, յուղոտ սննդամթերքները վնասում են օրգանիզմը, սակայն այդ վնասը կարելի է նվազեցնել, եթե յուղոտ սննդից հետո մի բուռ հապալաս ուտեք։ Արեւելյան Ֆինլանդիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ պոլիֆենոլների (անտոցիաններ) մեծ քանակության շնորհիվ հապալասի պտուղներն օրգանիզմում նվազեցնում են ճնշումն ու բորբոքային գործընթացները։

Գիտնականները 3 ամսվա ընթացքում մկներին յուղոտ սննդով են կերակրել, բայց ճաշացանկի 5 կամ 10 %-ը կազմել են հատապտուղները։ Դիետայի արդյունավետությունը վերլուծվել է՝ ելնելով բջիջներում բորբոքումների մակարդակից, քանի որ հայտնի է, որ ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ բորբոքային ցուցիչները բարձր են։

Բորբոքումը գնահատել են ըստ ցիտոկինների՝ իմունային պատասխանը արձակող արյան սպիտակ բջիջների միացությունների կուտակումների. եթե ցիտոկինները շատ են, նշանակում է՝ մարմնում բորբոքային գործընթաց է ընթանում։ Գիտնականները չափել են նաեւ արյան մեջ շաքարի մակարդակը եւ ինսուլինի հանդեպ զգայունությունը, չափել են մկների ճնշումն ու քաշը։ Մկների համար նախատեսված յուղոտ սննդակարգը միանշանակորեն հանգեցրել է քաշի ավելացմանը։ Միաժամանակ փոխվել են նաեւ շաքարի ցուցիչները, ճարպի նյութափոխանակությունը, արյան ճնշումը եւ բորբոքումը, այն էլ ոչ դեպի լավը։

Սակայն հապալասի պտուղները նվազեցրել են բորբոքման ցուցիչները եւ կանխել ճարպոտ սննդից հետո ճնշման չափազանց բարձրացումը։ Բացի դրանից, ինչպես ցույց են տվել ավելի վաղ իրականացված հետազոտությունները, պոլիֆենոլներով հարուստ մթերքները երեք քառորդ մասով կրճատում են ճարպային բջիջների քանակությունը, ուստի նիհարել կամ ճնշումը կարգավորել ցանկացող մարդիկ պետք է իրենց ճաշացանկի մեջ պարտադիր ներառեն այս հրաշալի պտուղները։

Հայաստանում միակ խնդիրն այն է, որ այս հատապտուղներն այնքան էլ հեշտ չի գտնել։

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է