• Latest news

Մաղադանոսն օգտակա՞ր է առողջության համար

10 հունվարի, 2015  22:04

Այն մասին, որ կանաչին օգտակար է առողջության համար, բոլորն էլ երեւի թե լսել են: Բայց քչերը գիտեն, թե հատկապես ինչումն է դրա օգտակարությունը: NEWS.am Medicine-ը Ձեզ կպատմի, թե ինչով է օգտակար մաղադանոսը:

1. Տեսողություն եւ ատամներ

Մաղադանոսը մեծ քանակությամբ А վիտամին է պարունակում, որի շնորհիվ այն շատ օգտակար է տեսողության համար: Մաղադանոսը նաեւ ավելի է սպիտակեցնում ատամները, քանի որ այն պարունակում է ատամի էմալը նրբորեն սպիտակեցնող եւ ատամներն ամրացնող օրգանիկ թթուների մեծ քանակություն:

2. Արյուն

100 գրամ մաղադանոսը պարունակում է 5.5 մգ երկաթ, ուստի այն պարզապես անհրաժեշտ է անեմիա ունեցող մարդկանց համար. այն կօգնի «բարձրացնել» հեմոգլոբինը:

 3. Ճնշում

Քչերին է հայտնի, որ մաղադանոսը նաեւ օգնում է կարգավորել ճնշումը: Բանն այն է, որ մաղադանոսը մեծ քանակությամբ կալիում է պարունակում (100 գրամ մաղադանոսի մեջ 1 գրամ), որը միզամուղային ազդեցություն ունի եւ օգնում է իջեցնել ճնշումը: Մաղադանոսի մեջ պարունակվող վիտամինները նաեւ ամրապնդում են անոթները:

4. Իմունիտետ

Մաղադանոսը հարուստ է С վիտամինով, որն օգնում է ամրապնդելու օրգանիզմը եւ պաշտպանում է բջիջները վնասներից: Ավելին, А, С եւ Е վիտամին-հակաօքսիդանտները պաշտպանում են բջիջները վաղաժամ ծերացումից: Իսկ ֆոլաթթվի մեծ քանակության առկայությունն օգնում է պահպանել բջիջների բաժանումն ու թարմացումը, որը հատկապես կարեւոր է հղիության դեպքում:

5. Նյութափոխանակություն

Մաղադանոսը հարուստ է նաեւ բջջանյութով, որն օգնում է օրգանիզմից դուրս հանել տոքսինները եւ արագացնել նյութափոխանակությունը: Հենց այս հատկանիշի շնորհիվ մաղադանոսն օգնում է նիհարելու դեպքում:

Հարկ է նաեւ նշել, որ մաղադանոսը պահպանում է իր օգտակար միջոցների մեծամասնությունը ոչ միայն անգամ սառեցման եւ չորացման, այլեւ եփելու դեպքում: Ուստի նույնիսկ ձմռանը աղցանների մեջ կարելի է չորացրած մաղադանոս ավելացնել. այն ամեն դեպքում շատ օգտակար կլինի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել