• Latest news

Տարօրինակ վախերով 17-ամյա աղջիկը միայն չիպս ու պանիր է ուտում

21 հունվարի, 2015  19:30

Շոտլանդացի 17-ամյա Ջենիֆեր Ռադիգանն արդեն հինգ տարի է, ինչ միայն տապակած կարտոֆիլ ու պանիր է ուտում:  Ցանկացած այլ տեսակի սնունդը (նույնիսկ բանջարեղենն ու միսը) վախեցնում է նրան եւ անհաղթահարելի սրտխառնոցի զգացում առաջացնում: Այս հինգ տարիների ընթացքում նրան միայն մի քանի անգամ է հաջողվել մի քիչ եփած կարտոֆիլ կամ մակարոն ուտել:

Ջենիֆերն սկսել է հրաժարվել սննդից դեռ մանուկ հասակում: Ամաչելով սննդի հանդեպ իր վախից՝ նա դպրոցում ոչինչ չի կերել, իսկ երեկոյան խաբել է ծնողներին, թե իբր ճաշել է եւ էլ քաղցած չէ: Այսօր արդեն աղջիկը միայն կարտոֆիլի չիպսեր ու պանիր է ուտում, որոնք, նրա խոսքով, միակ բանն են, որոնցից չի վախենում, եւ սիրտը չի խառնում:

Օրգանիզմը չի ստանում սննդանյութերի անհրաժեշտ քանակությունը, ուստի աղջիկն ամեն օր իրեն թույլ եւ էներգիայից զրկված է զգում, իսկ երբեմն էլ կորցնում է գիտակցությունը: 152 սմ հասակի հետ նրա քաշը մոտ 42 կգ է (մարմնի զանգվածի ցուցիչը 18.4 է), որը նորմայից պակաս է: Ի լրումն դրա, նրա օրգանիզմում երկաթի եւ B12 վիտամինի զգալի պակաս կա:

Մասնագետները ենթադրում են, որ աղջկա մոտ սննդային վարքագծի խանգարման հատուկ տեսակ է, եւ հենց այդ կերպ կարելի է բացատրել սննդի հանդեպ նրա վախը: Աղջիկը հիմա մասնագետների օգնության հոտ մեծ հույս է կապում: Չէ՞ որ նա շուտով ստիպված կլինի գնալ համալսարանում սովորելու, եւ այնտեղ՝ տնից հեռու, առանց պրոֆեսիոնալ օգնության նրա համար, ամենայն հավանականությամբ, ավելի վատ կլինի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել